Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Բրյուսելում հիշել են «Մոլդովայի օրինակը» և խոստացել «աջակցել» Հայաստանին. նախընտրական ի՞նչ գումարներ է ուղարկում ԵՄ-ն. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com–ը «Հայաստան-ԵՄ. «Քաղաքական արդիականացում» հարաբերություններում» վերնագրով հոդվածում գրում է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, դեկտեմբերի 2-ին Բրյուսելում նոր գործընկերության օրակարգի ստորագրումից հետո մամուլի ասուլիսը բացելով, ասել է. «ԵՄ-ՀՀ համագործակցությունը տարիների ընթացքում միայն բարելավվել է: Այսօր մենք ընդունեցինք նոր ռազմավարական օրակարգ, որը արտացոլում է մեր համատեղ ձգտումը՝ համագործակցել բազմաթիվ ոլորտներում»: Ասուլիսը տեղի է ունեցել Կալլասի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի միջև բանակցություններից հետո:

Ընդ որում, հենց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է մնում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների իրավական հիմք, որի օրակարգի թարմացման անհրաժեշտությունը թելադրվեց 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմից հետո աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությամբ: Բրյուսելում ընդունված ներկայիս փաստաթուղթը վավերացում պահանջող միջազգային պայմանագիր չէ, այլ ամրագրում է կողմերի քաղաքական պարտավորությունները խորացնելու համագործակցությունը։

dw.com-ին տված հարցազրույցում Հայաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ընդունված օրակարգը բնութագրել է որպես հարաբերությունների «քաղաքական արդիականացում», որը «մեկ քայլով գերազանցում է» հիմնական Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Պատգամավորի խոսքով, հիմնական տարբերությունը համապարփակ անվտանգության բաղադրիչի ավելացումն է, ինչպես նաև Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը բարձրացնելու միջոցառումները։ Վերջին տարիներին Բրյուսելը զգալիորեն ընդլայնել է իր տնտեսական աջակցությունը (2021 թվականին խոստացված 2,6 միլիարդ եվրոյի փաթեթից մոտ 550 միլիոն եվրոն արդեն հատկացվել է)։ 2022 թվականի սրացմանն ի պատասխան՝ հայադրբեջանական սահմանին տեղակայվեց ԵՄ մոնիթորինգային առաքելություն, իսկ 2024 թվականին Հայաստանը Ուկրաինայից, Մոլդովայից և Վրաստանից հետո հասանելիություն ստացավ Եվրոպական խաղաղության հիմնադրամին՝ ստանալով 10 միլիոն եվրո՝ հայկական բանակի համար ոչ մահաբեր սարքավորումներ գնելու նպատակով։ Ըստ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի, նախորդ համաձայնագրի համեմատ նոր օրակարգի հիմնական «ավելացած արժեքը» անվտանգության բաղադրիչն է։ Նա նաև մեջբերել է ԵՄ-ի փորձերը՝ դեր գտնել հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, որտեղ, նրա կարծիքով, Բրյուսելը հանդիպում է Բաքվի դիմադրությանը, մասնավորապես Նախիջևան ադրբեջանական անկլավով անցնող ճանապարհների վերականգնումը Հայաստանի տարածքով տարանցման հետ կապելու հարցում։

Քննարկման կենտրոնական թեման եղել է Հայաստանի դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների նկատմամբ։ Կայա Կալլասը հայտարարել է Երևանին նոր օգնության փաթեթ հատկացնելու մասին: «Այսօր ես ուրախ եմ հայտարարել 15 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ խաղաղությանն աջակցելու և ավելի դիմացկուն Հայաստան կառուցելու համար»,– ասել է նա՝ շեշտելով, որ Հայաստանը լուրջ հիբրիդային մարտահրավերների առջև է կանգնած։ Նրա խոսքով, Ռուսաստանը և նրա լիազորված ուժերն արդեն իսկ սրում են ապատեղեկատվական արշավները Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ «Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք տեղակայվել էին Մոլդովայում, և որոնք ակտիվ են եղել այնտեղ, ուստի «գործնական ծրագիրը» նույնական է: Մեր ֆինանսավորումը կներառի նաև արտաքին միջամտության հայտնաբերումը, վերլուծությունը և արձագանքը», նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Մոլդովայի վերջին փորձը մեջբերելով` նա հավելել է, որ արտաքին միջամտությանը հակազդելու համար անհրաժեշտ է «մարդկանց հետ այնպիսի մոտեցում», որտեղ ակտիվ քաղաքացիական հասարակությունը և ազատ, անկախ լրատվամիջոցներն են խաղում գլխավոր դերը: «Թույլ տվեք հստակեցնել, որ դուք միայնակ չեք բախվի այդ մարտահրավերներին, մենք այստեղ ենք ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար»,- եզրափակել է Կայա Կալլասը։

Եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը շարունակել է ընտրությունների և ժողովրդավարության պաշտպանության թեման: Նա հիշեցրել է, որ հունիսյան ընտրությունները վճռորոշ կլինեն Հայաստանի ներքին կայունության և բարեփոխումների շարունակության համար: «Դուք կարող եք հույս դնել մեր աջակցության վրա ընտրական գործընթացները պաշտպանելու հարցում ամենուր՝ ոչ միայն Հայաստանում: Ժողովրդավարությունները գնալով ավելի ու ավելի են հայտնվում սպառնալիքի տակ, և մենք պետք է միասին աշխատենք ապատեղեկատվությանը հակազդելու և քաղաքացիական հասարակությանը աջակցելու համար», հայտարարել է նա: Եվրոպական հանձնակատարը հայտնել է, որ կողմերը համաձայնության են եկել ժողովրդավարական ինստիտուտները ամրապնդելու անհրաժեշտության հարցում, նախքան դրանք ճնշման տակ կհայտնվեն: «Ահա թե ինչու ենք մենք հատկացրել 5 միլիոն եվրո Արևել յան հարևանության ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության ակտիվացմանը և քաղաքացիական հասարակությանն ու անկախ լրատվամիջոցներին աջակցելու, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների նախապատրաստման շրջանում, ինչպես նաև ապատեղեկատվության բացահայտման, վերահսկման և դրա դեմ պայքարի համար»,- հայտարարել է Կոսը։

Ի տարբերություն իր եվրոպացի գործընկերների, Հայաստանի արտաքին գործերի նախարարը ձեռնպահ է մնացել Մոսկվային ուղղակիորեն քննադատելուց։ Իր ելույթում Արարատ Միրզոյանը խուսափել է կոնկրետ մեղադրանքներից՝ սահմանափակվելով Բրյուսելի հետ համագործակցության կարևորության մասին, «հիբրիդային սպառնալիքներին հակազդելու» և «ժողովրդավարական ինստիտուտները շարունակաբար ամրապնդելու» ընդհանուր հայտարարությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation