Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ»

CULTURE

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կինոինդուստրիայի զարգացումը համաշխարհային մասշտաբով վաղուց արդեն գերազանցել է զուտ մշակութային կամ գեղարվեստական ոլորտի սահմանները՝ դառնալով արդի աշխարհի տնտեսության, հանրային դիվանագիտության, կրթության, նորարարության ու ազգային ինքնության ամրապնդման կարևորագույն գործոններից մեկը։

Կինոն՝ որպես արվեստի ձև, բովանդակության տարածման հզոր միջոց և տնտեսական առանձին ենթաճյուղ, ժամանակի ընթացքում փոխել է միլիոնավոր մարդկանց մտածողությունն ու աշխարհընկալումը։ Կինոարտադրության համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք կարողացել են ռազմավարական մոտեցում ցուցաբերել այս ոլորտի զարգացման հարցում, ոչ միայն ստեղծել են մրցունակ կինոարտադրանք ու մշակութային արտահանում, այլև ապահովել են տնտեսական աճի, զբոսաշրջության, կրթության, ստեղծարար արդյունաբերության և նույնիսկ պետական հեղինակության ամրապնդման նոր հնարավորություններ։

Այս համատեքստում Հայաստանի կինոոլորտի զարգացման հիմնախնդիրները, մարտահրավերները և հեռանկարները ձեռք են բերում ոչ միայն մշակութային, այլև ռազմավարական, ազգային և տնտեսական հնչեղություն։ Հայաստանը, որն ունի հարուստ կինեմատոգրաֆիական ավանդույթներ և ճանաչելի անուններ համաշխարհային կինոյի պատմության մեջ, անկախության տարիներից ի վեր կանգնած է եղել կինոարտադրության ոլորտի համալիր խնդիրների առաջ։

Խորհրդային տարիներին հայկական կինոյին հաջողվել էր ստեղծել այնպիսի կինոմատոգրաֆիական ժառանգություն, որը շարունակաբար գնահատվում է թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում՝ դառնալով ազգային ինքնության, պատմական հիշողության և ստեղծարարության խորհրդանիշ։ Սակայն անկախության տարիներին՝ տնտեսական ու ֆինանսական ծանր վիճակի, պետական քաղաքականության անկայունության և ոլորտի ինստիտուցիոնալ թուլության պայմաններում, կինոարտադրությունը Հայաստանում հայտնվեց լուրջ ճգնաժամի մեջ։ Դա արտահայտվում է կինոֆիլմերի արտադրության ծավալների կտրուկ նվազմամբ, որակի անկմամբ, ֆինանսավորման բացակայությամբ, տեխնիկական հագեցվածության հնեցմամբ, կրթական համակարգի և մարդկային ռեսուրսների թուլացմամբ, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալու հստակ ռազմավարության բացակայությամբ։

Կինոինդուստրիայի զարգացման կարևորությունն արտահայտվում է մի շարք փոխկապակցված մակարդակներում։ Առաջին հերթին կինոն ազգային ինքնության, պատմության և մշակույթի ներկայացման և պահպանման բացառիկ միջոց է։ Հայաստանի համար, որն ունի բարդ պատմաքաղաքական անցյալ, բազմաշերտ ինքնություն և աշխարհասփյուռ համայնքներ, կինոարտադրությունը կարող է դառնալ ազգային գաղափարների, արժեքների ու պատմության ժամանակակից փոխանցման ամենաարդյունավետ հարթակը։ Բայց այդպես էլ մեր կինոարտադրությունը դուրս չի գալիս կենցաղային մակարդակի սերիալային ճահճից, որտեղ գերիշխում են քրեական բարքերն ու ատելության վրա հիմնված պատմությունները, որոնք հոգեբանական առումով բացասական ազդեցություն են ունենում հասարակության վրա, իսկ մյուս կողմից՝ պրիմիտիվացնում մարդկանց մտածելակերպը։ Ու այդ բացասական ազդեցության կրողը հիմնականում երիտասարդ սերունդն է, որի շրջանում շատ արագ արմատավորվում են սերիալներում ցուցադրվող բարքերն ու գռեհկաբանությունը։ Այնինչ, կինոն կարող է ներկայացնել Հայաստանի պատմական փորձառությունը, Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած շրջադարձային եղելությունները, Ցեղասպանության հիշողությունը, անկախության ու ազատամարտերի թեմաները, ժամանակակից սոցիալական և մշակութային խնդիրները, ներգաղթի և արտագաղթի պատմությունները՝ դառնալով միաժամանակ ազգային ինքնության վերաիմաստավորման և համաշխարհային լսարանի հետ երկխոսության հզոր գործիք։

Կինոն նաև կարող է նպաստել հաշտեցման և համերաշխության գաղափարների տարածմանը՝ ներկայացնելով բազմակարծություն, մարդասիրություն, հանդուրժողականություն և արդարություն։

Մյուս կողմից էլ՝ կինոինդուստրիայի զարգացումը կարող է ապահովել տնտեսական նոր հնարավորություններ, ստեղծել աշխատատեղեր, խթանել փոքր և միջին բիզնեսի զարգացումը, նպաստել նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին։ Կինոարտադրությունը ներառում է բազմաթիվ ենթաոլորտներ՝ սցենարի կազմում, ռեժիսուրա, օպերատորական արվեստ, մոնտաժ, հնչյունավորում, վիզուալ էֆեկտներ, հանդերձանք, դեկորացիա, լուսանկարչություն, լուսային տեխնոլոգիաներ, մարքեթինգ, դիստրիբուցիա և այլն։ Այս ամբողջ շղթան կարող է դառնալ տնտեսական զարգացման շարժիչ ուժ, եթե ապահովվի անհրաժեշտ ներդրումներ, պետական խրախուսանք, մասնավոր հատվածի ներգրավում և միջազգային համագործակցություն։

Բացի այդ, կինոարտադրության զարգացումը կարող է խթանել կինոտուրիզմը, արտաքին ներդրումները, համատեղ արտադրությունները, ինչպես նաև նպաստել հայաստանյան ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, երկրի դրական իմիջի ձևավորմանը։

Հայաստանի կինոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներից է ֆինանսավորման պակասը։ Չնայած պետական որոշակի ծրագրերի առկայությանը, ոլորտը դեռևս կախված է ոչ կայուն, հաճախ միանվագ ֆինանսական հոսքերից, որոնք չեն ապահովում երկարաժամկետ պլանավորում և որակյալ արտադրանք։ Ֆինանսավորման անբավարարությունը հանգեցնում է նրան, որ շատ տաղանդավոր ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ և դերասաններ ստիպված են արտագաղթել կամ ժամանակավորապես համագործակցել այլ երկրների կինոընկերությունների հետ, ինչը Հայաստանի համար նշանակում է մարդկային կապիտալի կորուստ և «ուղեղների արտահոսք»։

Կինոինդուստրիայի կառավարման և քաղաքականության առումով ևս Հայաստանի առջև կանգնած են մի շարք մարտահրավերներ։ Ոլորտը չունի միասնական, համակարգված ռազմավարություն, որը կներառեր կրթություն, արտադրություն, դիստրիբուցիա, միջազգային համագործակցություն և շուկայի զարգացում։

Պետական մարմինների միջև պատասխանատվությունների ու գործառույթների բաշխման հստակեցման պակասը, կինոքննարկումների ու ֆինանսավորման մրցութային համակարգի թափանցիկության խնդիրները, միջազգային փառատոնների ու շուկաների հետ կապերի խզումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ շարունակականության բացակայությունը ստեղծում են պայմաններ, երբ հաջողված նախագծերը ընդամենը եզակի դեպքեր են դառնում։

Հայաստանում կինոարտադրության տեխնիկական հիմքը մեծամասամբ հնացած է։ Տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում է արդիական սարքավորումներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, նորարարական մոտեցումներ և ժամանակակից արտադրական մշակույթ։ Շատ դեպքերում կինոնախագծերը ստիպված են օգտվել արտասահմանյան տեխնիկական ռեսուրսներից, ինչը մեծացնում է արտադրության ծախսերը, բարդացնում կազմակերպչական աշխատանքները և սահմանափակում տեղական մասնագետների զարգացման հնարավորությունները։

Բացի այդ, կինոակադեմիական կրթությունը Հայաստանում դեռևս չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին, ինչը բարդացնում է երիտասարդ տաղանդների հայտնաբերումը, կրթումը և ոլորտում պահպանումը։

Կինոարտադրության հետ կապված խնդիրներից է նաև տեղական շուկայի փոքրությունը։ Հայաստանում կինոթատրոնների քանակը սահմանափակ է, մուլտիպլեքսների և ժամանակակից կինոդահլիճների պակասը խոչընդոտում է լայնածավալ դիստրիբուցիան և տեղական կինոարտադրանքի սպառումը։ Բացի այդ, հասարակության գնողունակության ցածր մակարդակը հաճախ սահմանափակում է կինոթատրոն այցելելու հնարավորությունը, ինչը նվազեցնում է կինոարտադրողների եկամուտները և հետագա ներդրումների խթանները։

Այս իրավիճակը բարդացնում է նաև միջազգային շուկաներ դուրս գալու հարցը, քանի որ կինոարտադրության ծախսերը հաճախ չեն արդարացվում տեղական եկամուտներով, իսկ արտահանման հնարավորություններն ու արտասահմանյան փառատոններում հաջողությունները դեռևս անկայուն և էպիզոդիկ բնույթ ունեն։

Մեծ խնդիր է նաև հայաստանյան կինոնախագծերի միջազգային մրցունակության ապահովումը։ Գլոբալիզացիայի պայմաններում կինոշուկան դարձել է ծայրահեղ մրցակցային, որտեղ ոչ միայն որակն է վճռորոշ, այլև արտադրության մարքեթինգային ռազմավարությունը, փառատոնային քաղաքականությունը, միջազգային կապերը, արտասահմանյան մասնագետների ներգրավումը և համատեղ արտադրությունների կազմակերպումը։

Հայաստանի կինոարտադրողներն ու ռեժիսորները հաճախ չունեն բավարար ռեսուրսներ և փորձ՝ միջազգային շուկայի պահանջներին համապատասխանելու, լեզվական, մշակութային և տեխնիկական խոչընդոտները հաղթահարելու համար։ Արդյունքում, հայկական կինոն հաճախ մնում է լոկալ շրջանակներում՝ չօգտագործելով միջազգային հանրության ուշադրությունը, համաշխարհային փառատոնների հնարավորությունները և համաֆինանսավորման գործիքները։

Կինոինդուստրիայի զարգացման համար անհրաժեշտ է նաև պետական և մասնավոր հատվածի համագործակցության նոր մոդելների ներդրումը։ Պետությունը կարող է ստեղծել հարկային արտոնություններ, համաֆինանսավորման ծրագրեր, կրթական ու տեխնիկական ինկուբատորներ, որոնք կխթանեն մասնավոր ներդրումների ներգրավումը ոլորտ։ Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածը պետք է ակտիվորեն մասնակցի արտադրության, դիստրիբուցիայի և շուկայավարման գործընթացներին՝ ապահովելով նորարարություն, մրցակցային մոտեցում և շուկայի պահանջարկին հարմարեցված բովանդակություն։ Այս համագործակցությունը կարող է նաև նպաստել համատեղ արտադրությունների իրականացմանը՝ ներգրավելով Սփյուռքի և արտասահմանյան կինոարտադրողների ռեսուրսները։

Ուշադրության է արժանի նաև կինոյի դերը ժամանակակից հասարակության կրթական և սոցիալ-մշակութային կյանքում։ Կինոն կարող է ծառայել որպես հանրային կրթության, արժեքների ձևավորման, պատմական հիշողության, ազգային ինքնության և քաղաքացիական գիտակցության հզոր գործիք։ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել կինոդպրոցների, կինոկրթական ծրագրերի, ֆիլմային ակումբների, երիտասարդական մրցույթների և սեմինարների ցանց, որը կնպաստի նոր սերնդի ստեղծարարության զարգացմանը, կինոարվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը և ոլորտի մարդկային կապիտալի հզորացմանը։ Այս գործընթացը կարող է ապահովել նաև հասարակության լայն շերտերի ներգրավումը կինոարտադրության մեջ՝ ձևավորելով ստեղծարար արդյունաբերության ամբողջական էկոհամակարգ։

Հայկական կինոինդուստրիայի զարգացմանը խանգարում է նաև հեղինակային իրավունքի պաշտպանության անբավարարությունը, «հակապիրատական» մեխանիզմների թուլությունը, օրենսդրական անորոշությունները, որոնք հաճախ զսպում են ստեղծարարների նախաձեռնողականությունը և ներդրողների վստահությունը։

Կինոարտադրության ոլորտը նաև կարիք ունի օրենսդրության արդիականացման, միջազգային չափանիշներին համապատասխան համակարգերի ներդրման, կինոժապավենների, սցենարների և այլ մտավոր արտադրանքի իրավական պաշտպանության ապահովման, ինչպես նաև նորարարությունը և ստեղծարարությունը խրախուսելուն։

Վերջապես, կարևոր է ընդգծել, որ կինոինդուստրիայի զարգացումը Հայաստանում կարող է դառնալ ոչ միայն մշակութային վերածննդի, այլև տնտեսական, սոցիալական և ազգային անվտանգության ամրապնդման հզոր գործիք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference