Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


«Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բավականին ծավալուն փաթեթ է հրապարակվել, և միջին վիճակագրական քաղաքացին այս փաթեթների հետ ծանոթանալիս շատ հնարավոր է, որ ճիշտ եզրահանգումներ, դատողություններ չկարողանա անել և չկարողանա կողմնորոշվել, թե ինչի մասին է այդ փաթեթը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանը, երբ անդրադառնում ենք օրերս կառավարության կողմից՝ Արցախի հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթային փաթեթի հրապարակմանը։

Ընդգծում է՝ մինչ դրա հրապարակումը իշխանության տարբեր դեմքեր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի շարք թեզեր էին առաջ քաշում։ «Ասում էին, որ միջազգային մեր բոլոր գործընկերները, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները մինչ այդ էլ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։ Այս փաթեթների հետ ծանոթանալուց և մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո շատ մեծ երևակայություն ունենալու պարագայում էլ նման եզրահանգման դժվար է հանգել։ Երկրորդ պնդումն այն էր, որ «նախկինների» ժամանակ բանակցային պրոցեսի ընթացքում Արցախը ճանաչվել, շատ վաղուցվանից եղել է Ադրբեջանի կազմում։ Այս փաստաթղթերը վկայում են այն մասին, որ նման պնդումները սուտ են եղել, իրականության հետ, ընդհանուր առմամբ, կապ չեն ունեցել, որովհետև թե՛ Մինսկի խմբի համանախագահող երկրների, թե՛ մեր իշխանության գործադրած ջանքերը ցույց են տալիս, որ ամեն դեպքում բանակցային պրոցեսի ընթացքում փորձել ենք հնարավորինս մեր երկրի շահերից բխող քայլեր իրականացնել՝ մեզ համար էլ ավելի շահավետ դիրքեր ունենալու համար։ Հիմա փաստացի ստացվում է, որ գործող իշխանության ժամանակ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, և գործող իշխանության այն թեզերը, որոնք մինչ այժմ նրանք առաջ էին քաշում, հօդս են ցնդել։ Ոչ ոք «նախկինների» կառավարման օրոք Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել։ Եթե հրապարակված փաստաթղթերի գոնե կեսը կարողանայինք կյանքի կոչել, շատ ավելի շահավետ դիրքերում կլինեինք, քան հիմա»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ո՞րն էր գործող իշխանությունների ակնկալիքը, որ փորձագիտական հանրույթը և լրատվամիջոցները չեն ծանոթանալո՞ւ այս փաստաթղթերին, և չեն ներկայացնելո՞ւ հանրությանը։ «Հույսը դնում են նրա վրա, որ մարդկանց մեծ մասն ուղղակի չի կարդալու դրանք և մնալու է այն թեզերի ներքո, որոնք մինչ այժմ նրանց հրամցվել են։ Թե՛ փորձագիտական, թե՛ լրատվական դաշտերը տևական ժամանակ այս հարցը պետք է օրակարգում պահեն և փորձեն հնարավորինս տարբեր ասպեկտներով, որքան էլ դժվար լինի, ինչ-որ փուլում նույնիսկ հոգնեցնող, հասարակությանը հասցնել այն թեզը, որ փաստացի գործող իշխանության կատարած քայլերի արդյունքում է, որ հայտնվել ենք այս իրավիճակում։ Նաև ասում են՝ այդքան հեշտ հարց էր Արցախի հարցը, դուք լուծեիք։ Այստեղ նույնպես մեծ մանիպուլ յացիա կա։ Պատկերավոր նկարագրեմ։ Պատկերացնենք՝ ինչ-որ լաբորատորիայում ենք աշխատում և գիտահետազոտական բարդ խնդիր ենք փորձում լուծել, պայմանական ասած՝ ռոբոտ շուն ստեղծել։ 30 տարի մեր գիտնականների խումբը աշխատում է այդ նախագծի վրա։

Փոխվում է ղեկավար կազմը, դրանից հետո մեր ամբողջ նախագիծը հօդս է ցնդում, և նույն ղեկավարությունն ասում է՝ եթե այդքան հեշտ էր, նախկինում այդ ռոբոտ շունը ստանայիք, ինչո՞ւ եք մեզ մեղադրում։ Մեր քննարկած հարցի կոնտեքստում, փաստացի, գործող իշխանությունն է ասել, որ իր սեփական կետից է սկսում բանակցությունները, այսինքն՝ լաբորատորիա մտնելու առաջին իսկ օրվանից ասել են՝ մենք ավելի լավ ալգորիթմ գիտենք այս բարդ խնդիրները լուծելու համար և այդ ճանապարհով ենք գնում։ Նախկինում կատարված ամբողջ գործընթացը դրել են մի կողմ և փորձել են իրենց ալգորիթմով առաջ շարժվել։ Իսկ վերջնարդյունքում ունեցանք սարսափելի իրավիճակ՝ Արցախի կորուստ և էթնիկ զտում։ Այդքանից հետո էլ ասում են՝ հեշտ խնդիր է, այն ժամանակ լուծեիք։ Դա նույնն է, որ Էյնշտեյնին մեղադրենք ու ասենք՝ եթե հեշտ էր հարաբերականության տեսությունը, ինչո՞ւ ես 20 տարի աշխատել այդ նախագծի վրա, կարճ ժամանակում լուծեիր։ Ոչ ոք չի ասում, որ Արցախի հարցը շատ հեշտ հարց է, եթե հեշտ լիներ, մարդիկ լուծած կլինեին։ Այլ խնդիր է, որ փորձում ես մտնել այդ պրոցեսի մեջ, քեզ բարձր որակավորում ունեցող դիվանագետի տեղ ես փորձում դնել և այդ հարցը քո ալգորիթմով լուծել՝ խաչ քաշելով Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա, երեսուն տարվա փոքր ու մեծ ձեռքբերումների վրա, որոնք ունեցել ենք բանակցային գործընթացում։ Այսքանից հետո ասել, որ հեշտ խնդիր է, դուք լուծեիք, պարզապես մանիպուլ յացիա է։ Հանրային, քաղաքական դաշտում գիտակից, խելացի ու տրամաբանություն ունեցող մարդ չեմ ճանաչում, որը կասի՝ Արցախի հարցը հեշտ հարց է։ Բոլորն էլ գիտակցում են, որ այդ խնդիրը լուծելու համար շատ մեծ ջանքեր էր պետք կիրառել»,-հավելում է նա։

Ընդգծում է՝ իրավիճակը ճշգրիտ, սթափ գնահատելու և ստրատեգիական որոշումներ կայացնելու լուրջ խնդիր կար ու կա մեր ռազմաքաղաքական ղեկավարության մեջ, ինչն էլ հանգեցրել է այս իրավիճակին։ «Տպավորություն ունեմ, որ գործող իշխանությունը մի բան էլ ուրախ է, որ նման ելք է ունեցել Արցախյան հարցը։ Ասում են՝ ազատվել ենք մեր վզին փաթաթված թոկից։ Պատկերացնենք, որ մեր բանակը կարողացել է ջախջախիչ պարտության հասցնել Ադրբեջանին, և վերջինս հետ է կանգնել, ինչպես Ապրիլ յանի ժամանակ տեղի ունեցավ։ Հարձակվեցին, պատասխանը ստացան, սսկվեցին։ Հիմա իմ նշած իրավիճակում այդ թոկն ավելի սեղմեցի՞նք, թե՞ ավելի թուլացրեցինք։ Ըստ տրամաբանության, ավելի պետք է սեղմած լինեինք, եթե որոշակի հաջողություններ ունենայինք պատերազմի ժամանակ։ Սա մեզ թույլ է տալիս ենթադրել, որ ի սկզբանե որոշումը կայացված է եղել, որ ազատվենք այդ թոկից։ Այսինքն, չենք կարողանալու խնդիրը նորմալ լուծել, լավ առիթ է, այսպես ասած, թոկից ազատվելու։ Դա ինչ-որ պահի պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա»։

Խոսելով մանիպուլ յացիաների և պատերազմի մասին՝ չէինք կարող չհարցնել նաև այն մանիպուլ յացիաների մասին, որոնք արվում են պատերազմում զոհվածների թվի մասով։ Նիկոլ Փաշինյանը մինուսպլ յուս հիսուն է ասում, այլ քպականներ տարբեր թվեր են հրապարակում։ «Կարծում եմ՝ ընդամենը թվերի մեջ խճճելու, ժամանակ առ ժամանակ մարդկանց տարբեր ինֆորմացիաներ տրամադրելու համար է արվում, որպեսզի միջին վիճակագրական քաղաքացին խճճված լինի։ Իշխանությունն է տիրապետում ճշգրիտ թվերին։ Եթե դրանք հրապարակած լինեին, եթե զոհերի անունները հրապարակած լինեին, ինչպես Ապրիլ յան պատերազմից հետո, պարզ է, որ նման շահարկումները հնարավորինս քիչ կլինեին։ Իրենք չեն արել այդ գործողությունը։ Ավելին՝ Ալեն Սիմոնյանը մի թիվ է ասում, Անդրանիկ Քոչարյանն այլ թիվ է ասում, քննչական կոմիտեն ժամանակ առ ժամանակ մեկ այլ թիվ է ասում։ Ստացվում է, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը փաստացի ինքն էլ այդ թվերին կա՛մ չի տիրապետում ինչ-ինչ պատճառներով, կա՛մ էլ մտածված մանիպուլացնում է, որպեսզի հասարակությանը խճճի։ Հետո էլ բողոքում են, թե մարդկանց համար կարևոր չէ զոհվածների իրական թիվն այն դեպքում, երբ իրենք են այդ իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը, եթե խճճում են բոլորիս, ապա ինչո՞ւ են նեղանում, որ այս կամ այն մարդիկ ժամանակ առ ժամանակ տարբեր թվեր են հրապարակում։ Այստեղ պատասխանատվությունն իշխանության դաշտում է։ 21-րդ դարում ենք ապրում, ու նման տեղեկություն ճշտելը, մարդկանց անուն-ազգանունները հինգ տարվա մեջ հրապարակելը բարդ գործընթաց չպետք է լիներ, բայց փաստացի մինչ այս պահը զոհերի անուն-ազգանուններով ցուցակ չունենք։ Այնքան հերոսական դրվագներ են եղել տարբեր ուղղություններով, բայց դրանց մասին չի խոսվում։ Իշխանությունը հասարակությանը հրամցնում է, որ դասալիքներ ու լրտեսներ են եղել։ Դու պետք է կարողանաս կառավարել այդ երևույթները, ոչ թե մեղքն ուղղես մի քանի հոգու վրա, թե՝ նրանք դավաճանեցին, ու ասես՝ իսկ մենք մեղավոր չենք»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation