ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Փոխնախարարը նշել է, որ օրենքի 7.1-ին հոդվածը նախատեսում է Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները:
Արմեն Ղազարյանի խոսքով եթե օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարում է իրավախախտում ՀՀ տարածքում, ապա նա նույնականացվում է և իր կողմից կատարված վարչական տուգանքի մասով ծանուցում է ստանում ու հնարավորություն ունենում վարչական տուգանքը վճարել և մարել սահմանին: Ներկայում նման հնարավորություն առկա չէ այն պարագայում, երբ օտարերկրացին նման իրավախախտում կատարում է ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով:
Հիմնական զեկուցողը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունն առնչվում է հենց այս դրույթին: «Առաջարկում ենք՝ եթե ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացին կատարի ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ՀՀ-ում, ապա այդ տուգանքները նրան եւս ծանուցվեն, և նա տուգանքը կարողանա վճարել և մարել սահմանին»,- ասել է Արմեն Ղազարյանը:
Նշվել է, որ նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների ավելացում, քանի որ Հայաստանի Հանրապետությունը տարեկան կխնայի մոտ 90.000.000 ՀՀ դրամ:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



