Հայաստանն ու Պորտուգալիան պատրաստ են խորացնել քաղաքական և տնտեսական կապերը
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Ինես Դոմինգոսի հետ:
Նախարարության փոխանցմամբ՝ զրուցակիցներն ընդգծել են բազմակողմ հարթակներում Հայաստանի և Պորտուգալիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության բարձր մակարդակը և վերահաստատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ընդլայնման պատրաստակամությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը է ներկայացրել ՀՀ տեսլականը 2026թ. Հայաստանում հյուրընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման առնչությամբ: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված COP17-ի և EPC-ի շրջանակներում ներառական, կառուցողական և համագործակցային երկխոսության ապահովմանը:
Անդրադարձ է կատարվել նաև ընդհանուր արժեքների վրա խարսխված ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է քաղաքական և տնտեսական կապերի խորացման կարևորությունը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցության հետագա զարգացումը:
Հետևեք մեզ՝ այստեղ



