«Hyundai Elantra»-ն վերածվել է մոխրակույտի, իսկ «Mercedes»-ը դարձել է ոչ շահագործելի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 2-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղի 13-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։ Հրշեջները մարել են կայանված «Hyundai Elantra»-ում բռնկված հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Արդեն տեղում 31-ամյա Հայկ Զ-ն պարեկներին և հրշեջներին հայտնել է, որ ժամը 03։00-ի սահմաններւոմ իրեն անհայտ հանգամանքներում հրդեհվել է իրեն պատկանող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, որը ամբողջությամբ այրվել է, ինչի համար իրեն պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս։
Հայկ Զ․-ն հայտնել է, նաև որ իր ավտոմեքենայի հրդեհվելու արդյունքում հրդեհվել է նաև իր ավտոմեքենայի կողքին կայանված համագյուղացի 31-ամյա Դավիթ Բ․-ին պատկանող «Mercedes»-ը, ում նույնպես պատճառվել է նյութական վնաս։Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում գույքը ոչնչացնելը կամ վնասելը հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները և հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



