ԱԱ. Արարատ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արարատ Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությում: Հայաստանի առաջին ներկայացուցիչը մենամարտեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց 5:0 հաշվով: Բոլոր երեք ռաուդներում մրցավարները միաձայն հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին:
Առաջին մրցումային օրը Հայաստանի հավաքականից ռինգ դուրս կգան նաեւ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Վախթանգ Հարությունյանի մրցակիցը նիգերացի Աբդուլ Բակի Ադամոուն է, Նարեկ Մանասյանի մրցակիցը Կուկի կղզիները ներկայացնող Մայքլ Շուստերն է:
Հայաստանի հավաքականը Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությանը մասնակցում է ամբողջական կազմով՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Դավիթ Եգորյան (54 կգ), Ժիրայր Սարգսյան (57 կգ), Արթուր Բազեյան( 60 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Արմեն Մաշակարյան (67 կգ), Արարատ Հարությունյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Արտուշ Հովհաննիսյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ), Դավիթ Չալոյան (+92 կգ):
Տղամարդկանց աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 13-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ



