ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ WhatsApp հավելվածում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ–ից՝ նշելով, որ +374 77 840961, +374 77 679026 հեռախոսահամարներով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ: Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։
Կոմիտեն հայտնում է, որ այդ օգտահաշիվները որևէ կապ չունեն ինչպես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ ՊԵԿ նախագահի անվան հետ, հետևաբար, դրանք հանդիսանում են տեղեկատվության տարածման կեղծ աղբյուր։
ՊԵԿ-ը հորդորում է անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, ինչպես նաև այդ օգտահաշիվների միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները։
Հետևեք մեզ՝ այստեղ



