Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


15 ապշեցուցիչ համեմատություններ, որոնք կկոտրեն ժամանակի մասին պատկերացումներդ

LIFE

1 . Եթե Տոկիոյից ինքնաթիռով առավոտյան 7։00-ին դուրս գաս, ապա Հոնոլուլու կհասնես նախորդ օրը՝ երեկոյան 7։45-ին։

Ոչ, սա ժամանակի մեջ ճամփորդություն չէ, ինչպես մենք կցանկանայինք։ Պատճառն այն է, որ Տոկիոն՝ Ճապոնիան, 19 ժամով առաջ է Հավայան կղզիներից։ Եթե երբևէ հեռախոսազանգ ցանկանաս կատարել այս երկրներից մեկից մյուսը, ապա դա անելու լավագույն ժամը Հոնոլուլուում կեսօրից հետո 2-5-ն է, որը համապատասխանում է Տոկիոյում առավոտյան 9-ից 12-ին։

 2  Շարժանկարը ցույց է տալիս, թե որքան են փոխվել երաժշտություն լսելու մեր սովորությունները 1980թ-ից ի վեր։

Change in music since 1980

 3  Օլիմպիական ոսկե մեդալին արժանանալու համար 56 տարիների ընթացքում պահանջների փոփոխությունը։

Difference in the Olympic

Ձախից՝ ԽՍՀՄ մարմնամարզուհի Լարիսա Լատինան 1956թ-ին և աջից՝ Մկքայլա Մարոնին 2012թ-ին ոսկե մեդալ են նվաճել։

 4  TI-83 հաշվիչն ավելի շատ գործառույթներ ունի, քան համակարգիչը, որի օգնությամբ «Ապոլո 11»-ը վայրէջք կատարեց լուսնի վրա։

TI-83 calculator

 5  66 տարիների ընթացքում մարդկությունը զարգացել է՝ առաջին թռիչքը կատարելուց հասնելով մինչև տիեզերանավը լուսնի վրա իջեցնելուն։

63 years from first flight to moon landing

Րայթ եղբայրները 1903թ-ին հաջողությամբ իրականացրեցին իրենց առաջին 59 վայրկյանանոց թռիչքը, որն այն ժամանակ նշանակալի ձեռքբերում էր։ Մի քանի տասնամյակ անց՝ 1941թ-ին, թռչող մեքենաներն արդեն օգտագործվում էին պատերազմի ընթացքում թշնամական զորքերը ռմբակոծության ենթարկելու համար, իսկ 1969թ.-ին «Ապոլո 11»-ը վայրէջք կատարեց լուսնի վրա։

 6  Պլուտոնի հայտնաբերումից մինչև այն ժամանակը, երբ բացահայտվեց, որ այն գաճաճ մոլորակ է, այն դեռ չի ավարտել Արեգակի շուրջ իր շրջապտույտը։

Pluto

Այն հայտնաբերվել է 1930թ-ին և դեռևս չի ավատել իր ամբողջական շրջապտույտը, որը միայն կավարտվի 2178թ-ին, քանի որ դրա ուղեծրային շրջապտույտի տևողությունը կազմում է 248 տարի։ Ի սկզբանե, Պլուտոնն արեգակնային համակարգի 9 մոլորակներից մեկն էր համարվում, սակայն 2006թ-ին մասնագետներն այն դասակարգեցին որպես գաճաճ մոլորակ։

 7  Ծովային կրիաները մեր մոլորակի ամենահին կենդանիներից են, որոնք դեռևս գոյություն ունեն մեր օրերում։ Կրիայի ամենահին բրածոն 215 միլիոն տարվա հնություն ունի (դինոզավրերի ոչնչացումից 150 միլիոն տարի առաջ)։

turtle fossil

 8  Մեր օրերում 2 րոպեում մենք այնքան լուսանկարներ ենք անում, որքան ողջ մարդկությունը՝ 1800-ականներին։

old selfie

Հաշվարկվում է, որ աշխարհի բնակչության մոտ 2.5 միլիարդ մարդ թվային ֆոտոխցիկ ունի։ Այս վիճակագրությունը հաշվի առնելով՝ կարել է հաշվարկել, որ յուրաքանչյուր մարդ տարեկան միջինում 150 լուսանկար է անում, և ընդհանուր առմամբ ստացվում է 375 միլիարդ լուսանկար։ Իսկ երբևէ արված բոլոր լուսանկարների 10 տոկոսն արվել է միայն վերջին տարում։

 9  Պեղումների արդյունքում հայտնաբերվել  է 2500 տարեկան արքայադստեր պահպանված մարմին, որի վրա դեռևս նկատելի են նրա դաջվածքները։

old tattoos

Դաջվածքները պատկանում են սիբիրյան մի արքայադստեր, որին Ուկոկ են անվանում։ Նրա դաջվածքներում հանդիպում են անգղի կտուցով եղջերու և այծեղջյուրի եղջյուր։

 10  Ժամանակին գոյություն ունեին 6 մետր հասակ ունեցող ու 4 տոննա կշռող փղեր։ Դրանք ոչնչացել են ընդամենը 10,000 տարի առաջ։

Elephant-sized sloth

 11  Հետազոտությունները ցույց են տվել, որ ջուրը ստեղծվել է 4.5 միլիարդ տարի առաջ։ Սա նշանակում է, որ Երկրի ջուրն ավելի հին է, քան արեգակնային համակարգը։

Water History

 12  Գիզայի բուրգերը կառուցվել են այն ժամանակ, երբ բրդոտ մամոնտները դեռ գոյություն ունեին:

pyramids and mammoth

Հետազոտությունները ցույց են տվել, որ մամոնտները ոչնչացել են Ք.Ա. մոտավորապես 1700թ-ին։ Իսկ Գիզայի եգիպտական բուրգերը կառուցվել են մոտավորապես 4000 տարի առաջ։

 13  Օքսֆորդի համալսարանն առնվազն 400 տարով ավելի հին է, քան ացտեկների կայսրությունը։

Oxford University and aztec empire

Օքսֆորդի համալսարանում ուսուցումը սկսվել է 1096թ.-ից, իսկ 1249թ.-ին տեղի ունեցավ համալսարանի պաշտոնական բացումը: Ացտեկների քաղաքակրթությունը, ինչպես մենք գիտենք, սկսվել է 1325թ.-ին՝ Տենոչտիտլանի հիմնադրումից:

 14  Վերջին անգամ, երբ արեգակը Ծիր Կաթինում իր ներկա դիրքում էր գտնվում, դինոզավրերը թափառում էին Երկրի վրա։ 

Dinosaurs

 15  Ֆաքսի մեքենան հայտնագործվել է այն ժամանակ, երբ մարդիկ դեռ սայլակներով էին ճանապարհորդում:

Fax Machine

Առաջին ֆաքսի մեքենան նախագծվել է Ալեքսանդր Բեյնի կողմից 1843թ.-ին՝ այն ժամանակ, երբ Ամերիկայում սկսվեց Մեծ միգրացիան:

Աղբյուրը՝ Blognews.am

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future