Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել, հատկապես հետաքննող լրագրողները չպետք է սպասարկեն իշխող կուսակցության շահերը․ Ռոբերտ Կադարյան
BLOGԻ պատասխան Factor.am-ի «Գաղտնի գործարքը․ ինչ է արժեցել ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին և ինչքան է այն գնահատվում հիմա» հոդվածի, «Մեր ձևով» շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը գրում է.
Ֆակտորը չի ներկայացնում Տաշիր գրուպի կողմից ՀԷՑ-ի կառավարման մասին մի քանի փաստ.
Ընդամենը ակտիվներ 2016 հունվարի 1 - 146,6 մլրդ
2025 հունվարի 1 - 337,9 մլրդ (աճը 191մլրդ դր.)
Ընդամենը սեփական կապիտալ 2016 հունվարի 1 - 31,5 մլրդ
2025 հունվարի 1 - 136,9 մլրդ (աճ 105մլրդ դր.)
Այսինքն՝ Տաշիր ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը աճել է շուրջ 105 մլրդ դրամով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերությունը իրականացրել է 2016 - 2025 թթ շուրջ 270 մլրդ դրամի ներդրում, հնարավոր էր որ պարտավորությունները աճեին այդ ընթացքում 85 մլրդ դրամով, այն դեպքում երբ ակտիվները և սեփական կապիտալը աճել են շուրջ 300 մլրդ դրամով:
Կարծում եմ՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել, հատկապես հետաքննող լրագրողները չպետք է սպասարկեն իշխող կուսակցության շահերը։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
4
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



