Սեւանի մակարդակը շարունակում է բարձրանալ
SOCIETYՍեւանա լճի մակարդակն այս տարվա փետրվարի 11 օրերի ընթացքում բարձրացել է եւս 2 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2016 թվականի փետրվարի 11-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 25 սանտիմետր բարձրության վրա, որը 13 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նոյն օրվա եւ 2 սանտիմետրով` այս տարվա փետրվարի 1-ի նիշեց:
Նույն աղբյուրի հավաստմամբ` թեեւ Սեւան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում, սակայն Սեւանի մակարդակը բարձրանում է առատ տեղումների եւ ստորերկրյա հոսքի հաշվին, որն այս տարվա ընթացքում կազմել է 2 միլիոն 982 հազար խորանարդ մետր ջուր:
Խոսրով Խլղաթյան
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



