Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Չեխ նախարարը հայտնել է Պրահայում հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու պատրաստակամություն

POLITICS

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փետրվարի 11-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին, Կարեն Ճշմարիտյանը համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական համագործակցության ընդլայնման համար կան դեռևս չօգտագործված հնարավորություններ` նշելով, որ կարելի է մեծացնել համագործակցության ոլորտների շրջանակը` հաշվի առնելով նաև երրորդ երկրների հետ փոխգործակցության հնարավորությունները: Էկոնոմիկայի նախարարը փաստել է երկու երկրների գործարարների միջև կոնկրետ երկխոսության ա նհրաժեշտությունը, ինչի համար, ըստ նախարարի,  հրաշալի առիթ է չեխ գործընկերոջ այցի շրջանակում կազմակերպված հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը: Կարեն Ճշմարիտյանը մասնավորապես շեշտել է առևտրի, արդյունաբերության տարբեր ճյուղերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության ակտիվացումը, այդ առումով առանձնապես կարևորելով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և ապրիլի վերջին համատեղ երկրորդ նիստի անցկացումը: Էկոնոմիկայի նախարարն առաջարկել է նաև կազմակերպել ՉեխիայուÕ ´ հայկական ապրանքների ցուցահանդես: Գործարարների միջև ուղղակի կապերի աշխուժացման տեսանկյունից Կարեն Ճշմարիտյանը նշել է Երևան-Պրահա-Երևան ուղիղ չվերթների վերաբացման կարևորությանը:

Կարեն Ճշմարիտյանը ներկայացրել է հյուրերին Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններն ու առավելությունները, արտաքին առևտրի բարենպաստ պայմանները, խոսել Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու հնարավորությունների մասին:

Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Յան Մլադեկը նշել է, որ Չեխիան առավելագույնս կաջակցի Հայաստանին ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում: Նա ներկայացրել է Չեխիայի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, իր հերթին նույնպես կարևորել հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Պրահայում հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին: Յան Մլադեկի խոսքերով, Չեխական ավիաուղիների կողմից Երևան-Պրահա-Երևան չվերթները տնտեսապես արդյունավետ են համարվել և նախատեսվում է շաբաթական իրականացնել երեքական թռիչք: Չեխ նախարարը կարևորել է նաև համագործակցությունը կոնյակի և գինիների արտահանման, զբոսաշրջության և այլ բնագավառներում: 

Հանդիպմանը ներկա գտնվող Հայաստանի զարգացման հիմանդրամի գործադիր տնօրենը և Չեխիայի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահը ներկայացրել են  իրենց կառույցների գործունեությունը:

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"