«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթն արդեն ամփոփման փուլում է․ Գագիկ Ծառուկյան
BLOG«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթն արդեն ամփոփման փուլում է։ Ինչպես ամենասկզբում խոստացել էի, 100 տոկոս երաշխավորում եմ արդար և օբյեկտիվ վերջնարդյունք։
Ուզում եմ ընդգծել, որ անձամբ եմ ուսումնասիրում ստացված հայտերն ու անկեղծորեն տպավորված եմ մեր երկրի ապագան կերտող երիտասարդների գրագետ, նորարական, հեռատես և հետաքրքիր գաղափարներով։ Ծանոթանալով առաջարկներին՝ ևս մեկ անգամ համոզվեցի՝ ի դեմս երիտասարդների ունենք մեր երկրի զարգացման համար ահռելի ներուժ:
Պրոֆեսիոնալ, ծանրակշիռ և անաչառ հանձնախումբը շուտով կհրապարակի մրցույթի արդյունքները, ինչից հետո լավագույն առաջարկների հեղինակներն արդարացիորեն կարժանանան պարգևների և հնարավորություն կունենան իրականություն դարձնելու իրենց գաղափարները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին՝ նախաձեռնող լինելու և հետաքրքիր գաղափարներ առաջարկելու համար։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
4
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



