3 հիմնական նշաններ, որոնք ցույց են տալիս, որ դուք պետք է վաճառեք ձեր մեքենան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մասնագետները խորհուրդ են տալիս մեքենան փոխարինել յուրաքանչյուր երեք-չորս տարին մեկ, սակայն իրականում վարորդները սովորաբար նույն մեքենան վարում են մոտ հինգ տարի։ «Behind the Wheel » հրատարակության մասնագետները նշել են երեք նշան, որոնք ցույց են տալիս մեքենան վաճառելու հնարավոր պատճառները։

Նախ, ուշադրություն դարձրեք թափքի քայքայման նշաններին: Այն սկզբում ի հայտ է գալիս թափքի թաքնված հատվածներում՝ պահեստային անվադողի խոռոչում, դռներում, վառելիքի բաքի լցման հատվածում և կապոտի ներքևի մասերում: Տեսանելի հատվածներում առաջինը տուժում են անիվների կամարները, տանիքի առջևի մասը և բեռնախցիկի դռան եզրերը:

Հաճախակի մանր խափանումները կարող են նաև վկայել, որ ժամանակն է վաճառել մեքենան: Մասնագետները կարծում են, որ սա նշան է, որ ապագայում մեծ գումար եք ծախսելու մեքենան վերանորոգելու համար: Ամեն դեպքում, մեքենան փոխարինելը շատ ավելի էժան և պակաս խնդրահարույց կլինի, քան հինը անընդհատ վերանորոգելը:

Երրորդ նշանը շարժիչի յուղի և վառելիքի սպառման աճն է: ProKrossovery-ի մասնագետները շեշտում են, որ որպես կանոն, յուղի սպառումը ազդարարում է շարժիչի առաջիկա վերանորոգման մասին :
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



