Ջրային պարեկները հայտնաբերել են թմրանյnւթ ապօրինի պահելու դեպքեր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12․50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են վանաձորցի 37-ամյա տղամարդու վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան։
Վարորդի համաքաղաքացի ուղևոր 35-ամյա տղամարդը պարեկներին ներկայացրել է դեղնականաչավուն հետքերով կաթուցիչ և պոլիէթիլենային տոպրակ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։
Նույն օրը՝ ժամը 14․50-ի սահմաններում, ճանապարհի նույն հատվածում, ջրային պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ», որը վարում էր Լոռու մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդ։
Վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն հետքերով կաթուցիչ, իսկ նույն մարզի Ագարակ գյուղի բնակիչ ուղևորը՝ մոխրացած հետքերով ծխամորճ։ Նրանք հայտնել են, որ կաթուցիչում և ծխամորճում մարիխուանայի հետքեր են։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



