ԱՄՆ վարչակազմում նշել են մուտքի արգելքի ենթակա երկրների մոտավոր թիվը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի երեկ սահմանած մուտքի արգելքին ծանոթ աղբյուրի տվյալներով՝ Թրամփի վարչակազմի առաջարկած մուտքի արգելքի մեջ կներառվի մոտ 30 երկիր, հաղորդում է NBC News-ը ։
Ցանկը կարող է ընդլայնվել, և դեռևս պարզ չէ, թե որ երկրներն են ցանկում հայտնվել։
«Մենք շուտով կհրապարակենք ցանկը»,- հայնել են նախարարությունից։
Նախօրեին երեկոյան Նոեմը X սոցիալական ցանցում գրել է, որ «խորհուրդ է տալիս մուտքի արգելք սահմանել յուրաքանչյուր անիծյալ երկրի վրա, որը մեր երկիրը լցրել է մարդասպաններով, արնախումներով և թմրամոլներով»։
Թրամփը մուտքի արգելքը սահմանել է իր առաջին ժամկետի ընթացքում՝ ԱՄՆ մուտքն արգելելով յոթ երկրների քաղաքացիների։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մեկընդմիշտ կդադարեցնի միգրացիան աշխարհի «բոլոր երրորդ երկրներից»։
Նա նման հայտարարություն է արել Վաշինգտոնում Ազգային գվարդիայի երկու զինվորների վրա Աֆղանստանի քաղաքացու հարձակումից հետո։ Տուժածներից մեկը՝ կին զինվորականը, ավելի ուշ մահացել է։
Հետևեք մեզ՝ այստեղ



