Արևմուտքը ցանկանում է վերացնել մրցակիցներին համաշխարհային տնտեսությունում. Պուտին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմտյան երկրները ցանկանում են վերացնել մրցակիցներին համաշխարհային տնտեսությունում՝ պահպանելու համար իրենց «ձեռից դուրս պրծող մենաշնորհը»,- ըստ «Коммерсантъ»-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պետության ղեկավարի համոզմամբ՝ արևմտյան երկրները փորձում են արագ փոփոխվող աշխարհում «պահպանել իրենց երբեմնի արտոնությունները»։ Պուտինը կարծում է, որ օտարերկրյա երկրներին չի հաջողվում պատժամիջոցների միջոցով կառավարել համաշխարհային տնտեսությունը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այն, անշուշտ, զգում է նման արտաքին ճնշումը,- ռուսական ВТБ բանկի՝ «Ռուսաստանը կանչում է» ֆորումում ասել է նախագահը։ -Սակայն մեր երկիրը և մեր տնտեսությունը հաջողությամբ հաղթահարում են այդ մարտահրավերները»։
Հետևեք մեզ՝ այստեղ



