Ուիթքոֆը և Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, ժամանել են Կրեմլ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար, գրում է «Известия»-ն՝ կից տեսանյութեր հրապարակելով։
Բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ճաշել են Մոսկվայի Michelin աստղանիշով ռեստորանում, հաղորդում է ТАСС-ը։
Բանակցությունների ժամանակ կքննարկվի Ուկրաինայի խաղաղ կարգավորման հարցը։ Սպասվում է, որ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը ռուսական կողմին կներկայացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու ծրագրի նոր տարբերակը։ Կրեմլի մամուլի ծառայությունը ԱՄՆ նախնական ծրագիրն անվանել է «շատ լավ հիմք» խաղաղության քննարկումների համար, գրում է «Коммерсантъ»-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



