ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի վրա ճնշումը չի համապատասխանում ԵՄ շահերին․ Կալաս
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե ԱՄՆ-ն ճնշում գործադրի Կիևի վրա՝ խաղաղության հասնելու համար, դա չի բխի ԵՄ շահերից, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։
«Ես վախենում եմ, որ ամբողջ ճնշումը (ԱՄՆ-ի կողմից – խմբ.) կուղղվի թույլ կողմին, քանի որ դա այս պատերազմը դադարեցնելու ամենահեշտ ճանապարհն է, բայց դա ոչ մեկի շահերից չի բխում։ Դա ո՛չ Ուկրաինայի շահերից է բխում, ո՛չ Եվրոպայի շահերից է բխում, ո՛չ Եվրամիության շահերից է բխում, ո՛չ էլ համաշխարհային անվտանգության շահերից է բխում որպես ամբողջություն», – ասել է նա պաշտպանության հարցերով ԵՄ նախարարական հանդիպումից հետո։
«Politico» թերթը, հղում անելով պաշտոնյաներին, նոյեմբերի 25-ին հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվում է Կալասի հետ երկկողմ հանդիպումներից՝ Ուկրաինայի կարգավորման հարցով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ լարված հարաբերությունների ֆոնին։
Հետևեք մեզ՝ այստեղ



