Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Իշխանությունները գնում են փոխություններին ընդառաջ. Լեռնիկ Ալեքսանյան

SOCIETY

ՀՅԴ-ն միշտ եղել է խորհրդարանական համակարգի ջատագով և ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ազգային խնդիրների լուծման հարցում, ինչը համընկնում է ՀՀԿ-ի վարած քաղաքականության հետ: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը` ավելացնելով, որ ՀՅԴ-ն հասարակութան մեջ ունի համակիրներ, սփյուռքում ևս` հետևորդների որոշակի զանգված և իր ուրույն գիծն է առաջ քաշում տարբեր հարցերի շուրջ: Համագործակցությունն ու բանակցությունները հենց դրա շուրջ են ծավալվում: «Գուցե անձամբ ես շատ հարցերում նրանց սկզբունքների հետ համաձայն չեմ, սակայն քաղաքական այդ ուժը ունի հստակ գաղափարախոսություն և առաջնորդվում է դրան հավատարիմ մնալով»,- հավելեց նա: Իշխանությունների հետ համագործակցել ցանկացողները,այդ թվում նաև ընդդիմադիր ուժերը, պետք է համագործակցեն ամբողջ համակարգի հետ կապված ծրագրերի շուրջ: Իրավունքները և պատասխանատվությունը պետք է համաչափ բաշխվեն: Ալեքսանյանը կասկած չունի, որ կգտնվեն նաև այլ քաղաքական ուժեր, որոնք կհամագործակցեն: Նա կարևորեց այն փաստը, որ քաղաքական ուժի մեծ կամ փոքր լինելը չէ էական, այլ դրա կայուն դիրքորոշումն ու գաղափարախոսությունը:

Լեռնիկ Ալեքսանյանն ընդգծեց այն փաստը, որ Հանրապետական կուսակցությունը միշտ համագործակցել է տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնց հետ կան ընդհանուր առանցքներ: «Արմատական փոփոխություններ անելու համար Սահմանադրական փոփոխություն է իրականացվել: Սահմանադրությունից են կախված բոլոր օրենքների, քաղաքական ու տնտեսական դաշտի, կառավարման համակարգի փոփոխությունները»,- հայտնեց պատգամավորը: Իսկ դրա նպատակը իշխանությունը պահպանելը չէ, այլ բարեփոխումներ իրականացնել այսօրվա ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Թե ինչպիսի փոփոխություններ կլ ինեն, ինչպիսի մեծամասնական ուժեր կձևավորվեն և թե ինչպիսի համակարգ կձևավորվի, կախված է ընթացակարգից: Կառավաման և ընտրական համակարգերը կձևավոևվեն պայմանավորված նրանով, թե ինչ ուժեր և հասարակության որ շերտի ներկայացուցիչները դրան կմասնակցեն:

Ալեքսանյանի կարծիքով` քաղաքական դաշտում ամենաբացասական երևույթը սկզբունքների ու գաղափարախոսության բացակայությունն է. դա խառնաշփոթ է ստեղծում: Ընդդիմադիր դաշտն այսօր չափազանց խարխուլ է, և ուժերը չեն կարողանում միավորվել հենց այդ պատճառով: «Հրանտ Բագրատյանը կոչ է արել միավորվել, բայց դա տեղի չի ունենա: Նրանք հայտարարում են, որ պատրաստվում են փոփոխություններ անել քաղաքական դաշտում, բայց ես դրան չեմ հավատում»,- ավելացրեց նա:

Լեռնիկ Ալեքսյանյանը հայտնում է, որ հասարակական հնչեղություն կստանան մի շարք հարցեր, որոնք մինչ օրս չեն շոշափվել. քննարկումներ կլինեն կապված Ընտրական օրենսգրքի հետ: Նա կոչ արեց ուշադիր լինել, թե ով առաջ կքաշի սկզբունքային հարցեր և ակտիվ մասնակցություն կունենան մոտ ապագայում քննարկվող հարցերի շուրջ: Դրանից պարզ կդառնա, թե որ քաղաքական ուժն ինչի համար է պայքարում` սկսած իշխանություններից, վերջացրած ընդդիմությամբ: Նա նշեց, որ հասարակության մեջ կա վստահության պակաս. հասարկությունը պետք է հավատա թե իշխանություններին, թե ընդդիմությանը: Նր ա համոզմամբ, իրենցից անկախ դեռ 1990-ականներից բոլոր ԱՊՀ երկրներում ստեղծվել է մեխանիզմ, որը բերել-հասցրել է սոցիալական բևեռվածության և կոռուպցիայի:

Ալեքսանյանը պնդում է, որ ՀՀԿ-ում ընդգրկված մարդիկ երկրի համար մտահոգ են, և  հասարակությունն անձամբ կտեսնի, որ իշխանությունը գնում է փոփոխություններին ընդառաջ:

Հայաստանի Հանրապետական և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները նախնական համաձայնություն են ձեռք բերելկոալիցիոն կառավարություն կազմելու: Նախնական տեղեկություններով` ՀՅԴ-ն կստանա ոչ միայն նախարարական երեքպորտֆել (ՀՀ էկոնոմիկայի, Կրթության և գիտության, Տարածքային կառավարման), այլ մարզպետի երկու պաշտոն: Նշվում է, որՀՅԴ մարզպետներ կնշանակվեն Շիրակի և Արագածոտնի մարÕերում: Վերջնական պայմանավորվածությունների մասինքաղաքական ուժերը խոստացել են հայտնել շաբաթվա վերջին:

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank