ՌԴ-ի դեմ կանխարգելիչ հարվшծների մասին հայտարարությունը անպատասխանատու քայլ է. Զախարովան՝ ՆԱՏՕ-ի հայտարարության մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ջուզեպպե Կավո Դրագոնեի հայտարարությունը Ռուսաստանի դեմ հնարավոր կանխարգելիչ հարվածների մասին համարում ենք ծայրահեղ անպատասխանատու քայլ, որը ցույց է տալիս դաշինքի պատրաստակամությունը շարունակել սրացումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք դա համարում ենք ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերը խաթարելու միտումնավոր փորձ: Նման հայտարարություններ անողները պետք է գիտակցեն բխող ռիսկերը և հնարավոր հետևանքները, այդ թվում՝ դաշինքի անդամների համար:
ՆԱՏՕ-ն վաղուց չի թաքցնում իր իրական նպատակներն ու մտադրությունները։ Այդուհանդերձ, դաշինքի ղեկավարության խիղճը թույլ է տալիս Ռուսաստանին մեղադրելու «ռազմատենչ միջուկային հռետորաբանության», սպառնալիքի և տխրահռչակ հիբրիդային հարձակումների համար՝ առանց մեր մասնակցության վերաբերյալ որևէ ապացույցի։
Նման հայտարարությունները ոչ միայն յուղ են լցնում կրակին, այլև լրջորեն բորբոքում են արդեն իսկ գոյություն ունեցող առճակատումը»։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է կանխարգելիչ գործողությունների հարցը՝ ի պատասխան Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիվ գործողությունների, սակայն նման որոշումը բախվում է մի շարք իրավական մարտահրավերների:
Հետևեք մեզ՝ այստեղ



