Նրանք գիտեն, որ ես կարող եմ հաղթել ցանկացածին. Արման Ծառուկյանը նշել է, թե ինչու UFC-ն իրեն տիտղոսի համար պայքարելու հնարավորություն չտվեց
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը խոսել է իր քաշային կարգում ծավալվող իրադարձությունների մասին։
«Ինչո՞ւ ինձ տիտղոսի համար պայքարելու հնարավորություն չտվեցին։ Կարծում եմ՝ դա UFC-ի ծրագիրն է, այլ ոչ թե Թոփուրիայի ընտանեկան խնդիրը։ Նրանք ուզում են Փեդի Փիմբլեթին աստղ դարձնել, որպեսզի նա կարողանա մենամարտել Իլիայի հետ։
Նրանք գիտեն, որ ես կարող եմ հաղթել ցանկացածին։ Փեդին, Ջասթինը և Իլիան ինձ համար հեշտ մրցակիցներ են։ Իսլամը բարդ մրցակից էր, բայց նա հեռացավ, այնպես որ, հիմա այս դիվիզիոնում իմ մակարդակի ոչ ոք չկա»,- ասել է Արմանը ESPN-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Փիմբլեթը և Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում 2026 թվականի հունվարի 25-ին։ Այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, որը անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։
Հետևեք մեզ՝ այստեղ



