Ի՞նչ իրավիճակ է եղել ռուս-ուկրաինական ճակատում գիշերը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի 11 շրջաններում, այդ թվում՝ Լենինգրադի մարզում և Ազովի ծովում, խոցել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք։
«Անցած գիշերվա ընթացքում՝ նոյեմբերի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:30-ից մինչև դեկտեմբերի 1-ի ժամը 7:00-ն, ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Բելգորոդի, Բրյանսկի, Նովգորոդի և Ռոստովի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում ոչնչացվել է չորսական անօդաչու թռչող սարք։ Ազովի ծովում և Լենինգրադի մարզում խոցվել է երեքական անօդաչու թռչող սարք, Վորոնեժի մարզում՝ երկուական, իսկ Վոլգոգրադի, Կուրսկի, Սմոլենսկի և Տուլայի մարզերում՝ մեկական։
Հետևեք մեզ՝ այստեղ



