Այսօր Տաշիր Արենայում հյուրընկալեցինք 500 փոքրիկների․ Նարեկ Կարապետյան
BLOGՆարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր Տաշիր Արենայում հյուրընկալեցինք 500 փոքրիկների։
Մեկը մեկից լուսավոր։
Ուզում եմ պատմել փոքրիկ Ամալյայի մասին, ում մասին մեր տանը շատ ենք խոսել։
Փոքրիկ Ամալյան Վանաձորից է, և մեր ու նրա կյանքը փոխկապակցված է մի ուշագրավ դրվագով՝ իր ծնունդով։
2015-ին Վանաձորի նախկին ծննդատունը շատ վատ վիճակում էր։
Միայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի արդյունքում էր հնարավոր լինում ապահովել նորմալ բուժօգնություն։
Սամվել Կարապետյանը և հայրս որոշեցին Վանաձոր քաղաքի համար կառուցել նոր ծննդատուն։
2018-ին ծննդատունը բացվեց, և առաջինը ծնվեց այս ամաչկոտ աղջնակը, ում ծնողները Կարապետյանների մոր պատվին անվանակոչեցին Ամալյա։
Նրա մասին շատ ենք խոսել, մեզ հաճախ հարցրել, թե ինչպես է ընթանում նրա մանկությունը։
Եվ այսօր անակնկալ հանդիպեցի նրան Տաշիր Արենայում։
Ասել՝ «ուրախ էի», նշանակում է բան չասել:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



