Յակուտիայում 121,96 կարատ քաշով ալմաստ են գտել
SOCIETYՅակուտիայում գտել են 121,96 կարատ քաշով ալմաստ: Այն հանվել Է Միրնիի շրջանի Այխալի հանքահարստացուցիչ կոմբինատի «Յուբիլեյնայա» քիմբեռլիտային փողակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալռոսա» ընկերության մամուլի ծառայությունը:
Ութանիստի ձեւ ունեցող ալմաստն ակնագործական որակի Է, թափանցիկ՝ դեղնավուն երանգով: Բյուրեղի չափերն են 31,28 x 30,00 x 28,57 միլիմետր, նշված Է ընկերության մամուլի տեղեկագրում: «Արժեքը կարելի Է գնահատել 1,5 միլիոն դոլարի սահմաններում»,- ՏԱՍՍ-ին հայտնել Է Rough and Polished ճյուղային վերլուծական գործակալության փորձագետ Սերգեյ Գորյաինովը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



