Լուվրը կբարձրացնի տոմսերի գները ԵՄ քաղաքացի չհանդիսացող այցելուների համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզի Լուվր թանգարանը նախատեսում է զգալիորեն բարձրացնել տոմսերի գները ԵՄ քաղաքացի չհանդիսացող զբոսաշրջիկների համար։ Ինչպես գրում է The New York Times, 2026 թվականի հունվարի 14-ից թանգարան մուտք գործելը արտաեվրոպական հյուրերի համար կթանկանա 45 տոկոսով։ Թանգարանը նախատեսում է այդ միջոցներով ֆինանսավորել շինության լայնածավալ վերականգնման աշխատանքները, որոնց մասին հայտարարություն էին արել Ֆրանսիայի նախագահը՝ Emmanuel Macron, և թանգարանի տնօրեն Լորանս դե Կարը։
Նոր գնային համակարգի համաձայն՝ ԵՄ քաղաքացի չհանդիսացող այցելուներըհունվարի կեսերին 2026 թվականի կվճարեն 37 եվրո՝ նախկին 22-ի փոխարեն։ Լուվրի ներկայացուցիչը էլեկտրոնային նամակով հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ թանգարանը գտնվում է կարևոր վերակառուցման փուլում, իսկ աճող միջազգային տուրիզմը պահանջում է նոր ներդրումներ անվտանգության և ենթակառուցվածքների ուժեղացման համար։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին Լուվրը ժամանակավորապես փակվել էր աշխատակիցների գործադուլի պատճառով․ նրանք բողոքում էին գերաճած զբոսաշրջային հոսքից, որը, ըստ նրանց, ֆիզիկապես ծանրաբեռնում էր շենքը և վտանգում դրա անվտանգ շահագործումը։ Թանգարանը բազմիցս նշել է, որ ներկայիս այցելուների ծավալները գերազանցում են պատմական շինության տարողունակության սահմանները։
Հետևեք մեզ՝ այստեղ



