ԱՄՆ-ում արևային էներգետիկան գրեթե փոխհատուցել է էլեկտրաէներգիայի սպառման աճը
ECONOMICSԱրհեստական բանականության տեխնոլոգիաների բումի պատճառով ԱՄՆ-ում սկսեցին լայնածավալ կառուցել նոր տվյալների մշակման կենտրոններ, ինչի արդյունքում առաջացան կասկածներ՝ արդյոք երկրի էներգահամակարգը կկարողանա հաղթահարել ավելացած բեռը։ Տարվա սկզբին էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը կազմում էր 5 %, նկատելի աճ էր արձանագրվել նաև ածխի սպառման մեջ, սակայն զգալիորեն էր բարձրացել նաև արևային էներգետիկայի արտադրությունը։ Պահանջարկը հաջողվեց զսպել․ 2025 թվականի առաջին ինը ամիսների արդյունքներով աճը կազմել է ընդամենը 2.3 %։
Սա նշանակում է, որ դրա զգալի մասը հաջողվել է ապահովել արևային էներգետիկայի ֆենոմենալ աճի հաշվին։ Առաջին եռամսյակի տվյալները բավականին մտահոգիչ էին՝ պահանջարկի 4.8 % աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արևային էներգետիկան աճել էր 44 %-ով, սակայն կարողացել էր ծածկել պահանջարկի աճի միայն մեկ երրորդը։ Բնական գազի սպառման նվազման պայմաններում ածխի օգտագործումն աճել էր 23 %-ով։ Հետագա վեց ամիսներին նկատվել է զգալի փոփոխություն։
Պահանջարկի աճը նվազել է մինչև 2.3 %, և առաջիկա եղանակային պայմաններից կախված՝ այս ցուցանիշը տարվա վերջում կարող է նույնիսկ ավելի ցածր լինել։ Արևային էներգետիկայի աճը դանդաղել է՝ տարեկան հաշվարկով հասնելով 36 %-ի, սակայն երկիրն արդեն գրեթե հասել է այն կետին, երբ արևային էներգիան ցուցաբերում է այնքան դրական դինամիկա, որ կարող է ինքնուրույն հաղթահարել պահանջարկի աճը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



