Ամենայն Հայոց կաթողիկոսին տապալել չեն կարող. Արմեն Մանվելյան
BLOGԱմենայն Հայոց կաթողիկոսին տապալել չեն կարող, կաթողիկոսը նույնիսկ հրաժարական տալ չի կարող, չկան տենց պրոցեդուրաներ, կարող են ձերբակալել ինչ որ կեղծ մեղադրանքով, սակայն նույնիսկ այդ դեպքում նա շարունակելու է կաթողիկոս մնալ, իսկ քրիստոնյայի նկատմամբ հալածանքները միայն ուժեղացնում են նրան իր հավատի մեջ ու ամրացնում դիրքերը, եկեղեցու դեմ պատերազմ հայտրարողները աշխարհիկ մտածելակերպ ունեն ու չեն հասկանում, որ այդ պատերազմը ի սկզբանե տանուլ տրված է:
Հայ Եկեղեցին հիմնադրված է Միածնի կողմից և դիմացել է ավելի զազրելի հարձակումների, ընդհուպ կաթողիկոսի սպանության, սակայն քրիստոնյային հատուկ համբերությամբ ու հավատով շարունակել իր գործը։
Աստծուց խնդրենք երկարակեցությունը ու առողջություն մեր Վեհափառին։ Այսօր վեհափառի ու եկեղեցու աջակցությունը նաև հայկական պետականության պաշտպանության թիվ մեկ գործն է։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



