Էստոնիան 2026 թվականին Հայաստանում դեսպանություն կբացի
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ ԱՅ սմասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Էստոնիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանին տեղեկացրել է 2026 թվականին ՀՀ-ում Էստոնիայի դեսպանություն բացելու որոշման մասին: Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է արտահայտել Էստոնիայի կողմից կայացված այդ կարևոր որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հիրավի արտահայտում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերությունն ու դրա հետագա խորացման հարցում երկուստեք արտահայտված շահագրգռվածությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցեր: Մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ: Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերի:
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է կատարվել «ԹՐԻՓ ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորություններին:
Հետևեք մեզ՝ այստեղ



