«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի իրականացման համար գումար կհատկացվի
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:
Որոշմամբ՝ 2025 թ. պետբյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված գումարի ավելացման դեպքում, ըստ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացվող կանխատեսումների, նախորդ տարիներից և նոր սուբսիդավորվող մոտ 7589 ընտանիք (առանց առաջնային շուկայից օգտվող շահառուների) հնարավորություն կունենա շարունակելու օգտվել ծրագրի շրջանակում պետության կողմից ստացվող սուբսիդավորման հնարավորությունից:
Արդյունքում հնարավոր կլինի ապահովել «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառման ոչ ֆինանսական ցուցանիշով սահմանված թվով 690 նոր սուբսիդավորվող ընտանիքների, ինչպես նաև առաջնային շուկայից և ավելի շահավետ պայմաններից օգտվող մոտ 72 շահառուների սուբսիդավորումը:
Հետևեք մեզ՝ այստեղ



