Մայրը մուրճով սպանել է 6–ամյա որդուն
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի դատարանը կալանավորել է իր վեցամյա որդու սպանության մեջ մեղադրվող կնոջը, հաղորդում է Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունը։
Կինը նախկինում խոստովանել է իր մեղքը և ենթարկվելու է հոգեբանական ու հոգեբուժական փորձաքննության։
«Ես մուրճով հարվածել եմ երեխայիս գլխին, բայց նա չի մահացել։ Ես ստիպված եմ եղել հարվածներ հասցնել դանակով», - ասել է նա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ին կինը սպանել է իր երեխային և ինքնասպանության փորձ է կատարել։ Տղայի մարմինը՝ դանակահարության բազմաթիվ վերքերով և այլ վնասվածքներով, հայտնաբերել է նրա հայրը։ Երեխայի մայրը գրություն է թողել, որում նշել է, որ ինքը և որդին անբուժելի հիվանդ են և խնդրել է, որ ոչ ոքի չմեղադրեն իր մահվան համար։
Մոր դեմ քրեական գործ է հարուցվել երեխայի սպանության համար, նշվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



