Խմել, թե չխմել․ ալկոհոլի օգուտներն ու վնասները
LIFEԽմել, թե ոչ։ Սա հավերժ հարց է, որը երբեք արդիականությունը չի կորցնի։ Հատկապես առողջ ապրելակերպի ակտիվ քարոզի ֆոնին այս հարցն առավել հաճախ է ծագում։
Մասնագետներն ասում են, որ չափավոր խմելը առողջության վրա վատ ազդեցություն չի թողնի, օրինակ, մի բաժակ կարմիր, չոր գինին անգամ օգտակար է առողջությանը։ Բայց այդ թունդ ալկոհոլի ամենօրյա չարաշահումը կարող է ողբերգության հասցնել։ Ահա ալկոհոլի դրական եւ բացասական կողմերը։ Դրական՝ թուլացնում է ու հանում լարվածությունը։
Հաճախ ալկոհոլն օգնում է թուլանալ, անցկացնում հոգնածությունը։ Սակայն խոսքը մեկ բաժակ գինու կամ մի փոքր կոնյակի մասին է։ Բացասական՝ Լյարդը քայքայում է։ Ալկոհոլն առաջին հերթին ազդում է լյարդի ֆունկցիաների վրա, այն ցիռոզ է առաջացնում։ Դրական՝ մտերմացնում է։ Ալկոհոլը մեծ ընկերախմբում կարող է կապող օղակ լինել։ Անգամ նրանք, ովքեր իրար առաջին անգամ են տեսնում, առավել հեշտ են մտերմանում՝ ալկոհոլ օգտագործելի։
Բացասական՝ խումհարը Սակայն խմելու հաջորդ օրը մեծ տառապանքներ է բերում՝ խումհարի պատճատով։ Ամբողջ օրը չեք կարողանում ոտքի վրա մնալ, գլխացավ, սրտխառնոց, աչքերի ցավ, այս ամենը չափազանց տհաճ են։
Պատրաստեց Past.am-ը:



