ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը, տեղի է ունեցել «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1897– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը:
1927 - ծնվել է ասմունքող Վլադիմիր Աբաջյանը:
1937- վախճանվել է հայ դասական բանաստեղծ, թարգմանիչ Եղիշե Չարենցը:
1947 - ծնվել է ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ալբերտ Սոխիկյանը:
1965 - վախճանվել է խորհրդահայ նյարդախտաբան Ստեփան Կարճիկյանը:
1968 - ծնվել է ֆրանսահայ կինոդերասան Մայքլ Վարդանը։
1901-Մշո Առաքելոց վանքի պաշտպանության ժամանակ Անդրանիկն ու իր զինակիցները որոշել են ճեղքել պաշարումը և, քողարկվելով սպիտակ սավաններով, կարողացել են դուրս գալ վանքից և հեռանալ:
1991-ԽՍՀՄ Պետական խորհուրդը որոշում է ընդունել, որտեղ կոչ է արվել Ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ դադարեցնել կռիվը, շփման գծից դուրս բերել բոլոր «անօրինական զինված խմբավորումները» և չեղարկել ԼՂՀ-ի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ ընդունված որոշումները:
1991- տեղի է ունեցել «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան։
2003-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 6 միլիոն դոլար, որից շուրջ 4 միլիոնը նվիրաբերել է Միացյալ Նահանգների հայությունը:
2005 - հանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը։
2010-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն - 2010»-ի արդյունքում ստացվել է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում:
2015 - վախճանվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:
2019-ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ բողոքող ավտոներկրողները ցույց են անցկացրել ՊԵԿ-ի շենքի մոտ:
2020- Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո։ Դպրոցի մուտքին ամրացրած ցուցանակի վրա ռուսերեն գրված է եղել. «Спасибо России»։
ԱՇԽԱՐՀ
8 մ.թ.ա.- վախճանվել է հին հռոմեացի նշանավոր գրող, հռոմեական գրականության «ոսկեդարի» ներկայացուցիչ Քվինտոս Հորացիոս Փլակոսը (Հորացիոս):
511 - վախճանվել է Մերովինգների դինաստիայի ֆրանկների թագավոր Կլոդվիգ 1-ինը:
486- նվաճվել է վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով էլ սկզբնավորվել է ֆրանսիական պետության կազմավորումը:
1095– Հռոմի պապ Ուրբանուս 2-րդը Կլերմոնի ժողովում կոչ է արել Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և մուսուլմանների լծից ազատագրել Երուսաղեմն ու տեղի քրիստոնյաներին, որով էլ փաստացի սկսվել են Խաչակրաց արշավանքները։
1701 –ծնվել է շվեդ աստղագետ և ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը:
1852– վախճանվել է նշանավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստրը՝ անգլիացի կին մաթեմատիկոս Ադա Լավլեյսը, որի անունով է կոչվում Ադա ծրագրավորման լեզուն:
1895– շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմել է իր կտակը, համաձայն որի, սահմանվել են Նոբել յան մրցանակներ։
1895- վախճանվել է ֆրանսիացի արձակագիր Ալեքսանդր Դյուման:
1901 - ծնվել է ռուս ծաղրածու դերասան Կարանդաշը (Միխայիլ Ռումյանցև):
1906 - հիմնադրվել է իտալական ավտոմոբիլաշինական Lancia ընկերությունը:
1940 - ծնվել է հոնկոնգյան ծագումով ամերիկացի կինոդերասան Բրյուս Լին:
1985- վախճանվել է ֆրանսիացի պատմաբան Ֆեռնան Բրոդելը:
1989 - Պաբլո Էսկոբարի կողմից կազմակերպված ահաբեկչության արդյունքում Բոգոտայի վրա պայթել է Boeing 727 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 110 մարդ:
1990 – ընդունվել է Բուլղարիայի դրոշը։
2009– տեղի է ունեցել «Նևսկի էքսպրեսսի» վթարը: Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ գնացքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով գնացքը վթարվել է, զոհվել է 27 մարդ, 132-ը վիրավորվել են։
2020-կառավարվող հրթիռով սպանվել է իրանցի ֆիզիկոս, միջուկագետ, «Ամադ» ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



