Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


«Որդիներս ուժ տվողը դարձան, և այն, որ պետք է բարձր պահենք Սամվելիս անունը». Սամվել Մանասյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Մարտակերտում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ե՛վ աշխույժ էր, և՛ հանգիստ։ Խելացի երեխա էր, ընկերասեր ու բարեկամասեր։ Որքան լավ հատկանիշներ կան, Սամվելս ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան՝ Սամվելի մայրիկը։ Սամվելը ծնվել է Երևանում, հետո, երբ Սամվելը հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Քասախ։ «Դպրոց Քասախում է հաճախել։ Առաջադիմությունը լավն էր, նկարչության հանդեպ սեր ուներ։ Սիրում էր նաև գրականությունը»։ Դպրոցին զուգահեռ ուսանել է արվեստի դպրոցի նկարչության և քանդակի բաժնում։ Այնուհետև՝ իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի «Նկարչություն և փայտի փորագրում» բաժին։ «Ուսումնարանն ավարտեց, մեկ տարի էլ աշխատեց, հետո նոր զորակոչվեց ծառայության։ Տղաս մեկ տարի շուտ է դպրոց գնացել։ Ձեռքի շնորհ ուներ։ Նկարում էր, հետո քանդակում։ Այնքան մանրակրկիտ աշխատանքներ էր անում։ Իր ապագան հենց այդ ոլորտում էր տեսնում»։

2019 թվականի հուլիսի 2-ին Սամվելը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Շատ լավ էր տրամադրված ծառայության հանդեպ։ Ասում էր՝ տղան պետք է ծառայի հայրենիքին։ Բայց երբեմն բանակին վերաբերող տխուր երգեր էր լսում։ Նաև ասում էր՝ երբ գնամ բանակ, պատերազմ է լինելու։ Հիմա հաճախ եմ իմ շրջապատի մարդկանց ասում՝ ամեն բան բարձրաձայն մի ասեք, խոսքն ուժ ունի»։

Մայրիկը պատմում է՝ որդու ծառայության ընթացքը շատ լավ է անցել, որևէ բանից չի դժգոհել, տրտնջացել։ «Որևէ հարցում բողոք չի հայտնել։ Իրեն միշտ քաղցր էի ուղարկում, նույնիսկ եթե գիտեի, որ իր մոտ կա, կամ կարող է գնել, բայց, միևնույնն է, ուզում էի իմ ձեռքով իր սիրելի քաղցրավենիքը և այլ իրեր ուղարկել տղայիս»։

Տիկին Սոնան նշում է՝ որդին տիրապետում էր «Корд», «ПК» տեսակի զենքերին։ «Շատ լավ նշանառու էր։ Պատերազմից հետո իմացանք, որ գնդացրորդի օգնական է եղել։ Մինչ պատերազմը պետք է արձակուրդ գար։ Ասում էր. «Որպես լավ ծառայող՝ շնորհակալագիր եմ ստացել, հետս կբերեմ։ Մի հատ էլ փոքր խաչ ունեմ, բերելու եմ հետս ու քեզ նվիրեմ, մա՛մ»։ Իր վզին մի խաչ կար, բայց չգիտեմ՝ այդ խա՞չը նկատի ուներ, թե՞ ոչ։ Հիմա իր այդ խաչը մեր տանն է։ Շատ փակ մարդ էր, գաղտնապահ, ամեն ինչ չէր պատմում։ Շատ մանրամասներ ես ուրիշներից եմ իմացել։ Լավ ու վատ բաները ես կողքից եմ իմացել, Սամվելն ինձ ոչինչ չի ասել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Դրանից մի երկու օր առաջ բարձրացել էին դիրքեր։ Պատերազմի ժամանակ նա Թալիշում է եղել։ Պատերազմն սկսվել է, կռիվ են տվել թշնամու դեմ, մեծ վնասներ հասցրել, բայց հետո նահանջել են դեպի Մարտակերտ։ Այդ ընթացքում շատ ընկերներ են կորցրել, թեժ մարտերի մեջ են եղել։ Իր հետ խոսելու ժամանակ ձայները լսում էինք, հարցնում՝ դա ի՞նչ է, ասում էր՝ ոչ մի բան, ուղղակի ձայներ։ Մոտավորապես հասկանում էինք, թե ինչ է կատարվում, բայց մյուս կողմից՝ չէի պատկերացնում, որ պատերազմ է։ Ամսի 27-ի առավոտյան արթնացանք, մայրիկս մեր տանն էր։ Ասաց՝ պատերազմ է, ես էլ արձագանքեցի՝ պատերազմ չի, հին կադրեր են։ Հետո, իհարկե, հասկացանք, որ կադրերը հին չեն, պատերազմ է»։

Մինչև հոկտեմբերի 12-ը Սամվելը զանգահարել է տան անդամներին։ «Վերջին զանգն այդ օրն էր։ Բոլորին զանգել էր, ընթացքում էլ բոլորի հետ կապի մեջ է եղել, շատ շփվող էր։ Ծնողներս Ապարանում են ապրում, կարելի է ասել, որ Սամվելս այնտեղ է մեծացել։ Շաբաթ-կիրակի, արձակուրդներին այնտեղ էր, սիրում էր գյուղի աշխատանքը, հայրիկիս հետ ամեն գործ անում էր։ Ամեն հարցում հասուն տղամարդու պես օգնում էր։ Այդ օրն էլ զանգել էր, բոլորի հետ զրուցել»։

Մայրիկն ասում է՝ վերջին զանգը տարբերվող էր։ «Միշտ իրեն հարցնում էի՝ ինձ սիրո՞ւմ ես, չէր պատասխանում, ամաչում էր։ Այդ օրն ասաց՝ ես քեզ սիրում եմ, բայց ոչ կոնկրետ բառերով, այլ՝ մա՛մ, ինչ ասում էիր, ուժի մեջ է»։

Սամվելն անմահացել է հոկտեմբերի 17-ին Մարտակերտում՝ արկի հարվածից։ Սամվելի «վերադարձը» տուն երկար չի տևել։ «Մի տեղը երկու անգամ են գնացել, իրեն փնտրել, բայց Գորիսում չի եղել, այլ Մեծամորում, ուղղակի մենք չենք իմացել»։

Ապրելու ուժի մասին։ «Սկզբում շատ բարդ էր, բայց որդիներս՝ Արսենս և Սամվելիցս հետո ծնված մեր փոքր տղան՝ Մանվելս, դարձան մեր ուժը։ Մտածում ես, որ պետք է ուժեղ և ամուր լինես, որ հոգ տանես զավակներիդ մասին։ Քո ցավն ուրիշներին ցույց չես տալիս։ Սամվելս շատ կենսուրախ մարդ էր, նա չէր ցանկանա, որ մենք տխրեինք, չարանայինք աշխարհի վրա։ Աշխատում ենք բարձր պահել Սամվելիս անունը»։

Հ. Գ. - Սամվել Մանասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Քասախի զինվորական պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution