Էթիկայի նոր հանձնաժողովին ժամանակ է պետք (տեսանյութ)
POLITICSԱզգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ է՝ հետաձգում է Past.am-ի լրագրող Լիլիթ Լալայանի դիմումն ընդդեմ 7 պատգամավորների: Նշենք, որ մեր լրագրողը պահանջել էր հանձնաժողովից քննել միմյանց փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը պետք է որոշում ընդուներ դեռ փետրվարի 1-ին, սակայն հանձնաժողովի նախկին նախագահ Վահան Բաբայանն այդ օրը տեղեկացրել էր որոշման հետաձգման մասին: Նորընտիր էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, որ այսօրվա նիստի ժամանակ բացառապես քննվել են էթիկայի հանձնաժողովի ընթացակարգային հարցեր, իսկ որոշումը ընդունվելու է փետրվարի 15-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին լրանում է հարցը քննելու 30-օրյա ժամկետը:
Խոսրով Հարությունյանի արձագանքը՝ տեսանյութում.
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



