Ֆլիկը՝ «Չելսիից» կրած պարտության մասին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է աշխարհի ակումբային չեմպիոն «Չելսիից» կրած 0:3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում։
«Շատ լավ սկսեցինք հանդիպումը եւ ունեինք առաջինը գոլ խփելու հնարավորություն։ Ակնհայտ է, որ «Չելսին» իսկապես լավ թիմ է։ 10 ֆուտբոլիստներով հաղթելն այստեղ հեշտ չէ։ Մենք փորձեցինք հնարավոր ամեն ինչ։ Պաշտպանվում էինք մեկ ճակատով, բայց շատ սխալներ թույլ տվեցինք։ Պետք է ամեն ինչ վերլուծել եւ բարելավել խաղը մրցակցի կողմից մեծ ճնշման պայմաններում։
Հիմա կարեւոր է դուրս գալ փլեյ-օֆֆ, դա է մեր նպատակը։ Եթե 9 միավոր վաստակենք, ամեն ինչ հնարավոր է։ Ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ մեր մի քանի խաղացողներ են վերադառնալու։ Մնում է անցկացնել երեք հանդիպում եւ վաստակել 9 միավոր»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
«Չելսին» 10 միավորով 5-րդն է, «Բարսելոնան» 15-րդ տեղում է՝ 5 միավոր։
Հետևեք մեզ՝ այստեղ



