«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այն փորձությունները, այն ճանապարհը, որ միասին անցանք՝ քովիդ, պատերազմ, երգերի ստեղծում, որը շատ-շատ բարդ տրվեց մեզ, հասկացանք, որ ինչ-որ ուրիշ բան է մեզ կապում իրար հետ:
Հասկացա, որ ինքն ինձ համար ամեն ինչ էր՝ ընկեր, հարազատ, հայր, ուսուցիչ... էլ ի՞նչ է կնոջը պետք, երբ քո կողակիցը հենարան է քեզ համար: Ես սիրեցի ոչ թե Խորեն Լևոնյանին, այլ՝ Խորենին:
Նրա հոգատարությունը բոլորի հանդեպ, ես նման բան չեմ տեսել, բացի ծնողասեր լինելուց նա լավ հայր է, որն ինձ համար ամենակարևորն էր:
Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը, ինձ, իմ բնավորությունը, ամեն ինչ: Ես նրան թուլացած չեմ տեսել ու երբեք չեմ ուզում տեսնել»,- Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում պատմել է Խորեն Լևոնյանի կինը՝ դերասանուհի Էմմա Ազիզյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ



