Հնարավոր է, որ արդեն մյուս ընտրություններին ընդդիմադիր ՔՊ-ն կարիք ունենա դաշինք կազմել Հանրապետության և այլ ուժերի հետ․ Դավիթ Խաժակյան
BLOGԴավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը երեկ ՀԺ հարցազրույցում դիրքորոշում հայտնեց, որ Հայաստանում պետք է արգելվի նախընտրական դաշինքների ձևավորումը, որպեսզի բացառապես կուսակցությունները իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին։
Այն որ լավագույն եվրոպական պրակտիկան այդպիսին չէ, դա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն էլ այն է, որ պարոն Սարգսյանը 3 անգամ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր և երեք անգամն էլ ընտրություններին մասնակցել է դաշինքով։
Պարոն Սարգսյանի առաջարկի ենթատեքստը հասկանալի է՝ ներկա իրավիճակում ՔՊ իշխանության պահպանումը ընդդիմադիր դաշինքների բացառման և ձայների մեծածավալ փոշիացման միջոցով։
Բայց միթե՞ եկող ընտրություններով կյանքն ավարտվելու է։ Հնարավոր է, որ արդեն մյուս ընտրություններին ընդդիմադիր ՔՊ-ն կարիք ունենա դաշինք կազմել Հանրապետության և այլ ուժերի հետ՝ նախընտրական շեմը հաղթահարելու նպատակով։
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
5
Idram Becomes a Partner of “Little Mher”



