«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկվել է 1-ամյա տղայի կյանքը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, հերթական անգամ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների և Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանք։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները Հրազդանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում ամուսիններ, որոնցից մոր գրկին լինում է երեխա, և շնչակտուր դիմում են պարեկներին՝ ասելով, որ իրենց 1 տարեկան տղայի ինքնազգացողությունը վատացել է ու ոչ միայն գունատված է, այլև շնչահեղձ է լինում, և խնդրել են, եթե հնարավոր է, պարեկներն իրենց ուղեկցեն մոտակա հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Ա. Մարտիրոսյանի հանձնարարականով գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ա. Ասատրյանն ու 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Նարեկ Հովսեփյանն ու կրտսեր պարեկ Կարեն Սախոյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային ու ծնողներին Մ4 Իջևան - Սևան - Երևան ավտոճանապարհի 121 կմ հատվածից իրենց ծառայողական ավտոմեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Արդեն տեղում, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, իրենց մասնագիտական հմտություններում փայլում են նշված բժշկական կենտրոնի բժիշկները և հնարավոր է լինում փրկել երեխայի կյանքը, սակայն երեխան 2-3 օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի ծնողներն ասում էին.
«Հրաշք տեղի ունեցավ, և դրա շնորհիվ փրկվեց մեր 1 տարեկան տղան ու դա շնորհիվ առաջին հերթին մեր Կոտայքի մարզի պարեկների և հետո «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի։ Նրանց շնորհիվ մեր տանը նորից լսվելու է մեր չարաճճի տղայի ծիծաղը։ Եթե մենք ճիշտ չկողմնորոշվեինք ու երևի Աստծո կամոք էր, որ այդ պահին նկատեցինք պարեկներին ու դիմեցինք նրանց, ովքեր էլ շատ արագ մեզ հասցրեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Կրկին անգամ մեր ընտանիքի կողմից երախտիքի ու շնորհակալական խոսքեր ենք ուղղում թե՛ պարեկներին, թե՛ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին։ Ձեր աշխատանքի ու մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ մեր ընտանիքի լույսը վառ պահեցիք»։
Հետևեք մեզ՝ այստեղ



