Մասիսի ոստիկանները Հովտաշատ գյուղի տներից մեկում զենք-զինամթերք են հայտնաբերել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հովտաշատ գյուղի տներից մեկում ապօրինի զենք-զինամթերք է պահվում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ տանտիրոջը: Հովտաշատ մեկնած համայնքային ոստիկաններին հանգուցյալի երևանաբնակ որդին ներկայացրել է «ԻԺ» մոդելի հրացան, ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի 195 փամփուշտ, ինչպես նաև օդամղիչի փամփուշտներ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
ՆԳՆ ոստիկանություն
Հետևեք մեզ՝ այստեղ



