Էրդողան. Թրամփի խաղաղության ծրագիրը կաշխատի, բայց կա մի պայման
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը։
Clash Report-ի փոխանցմամբ ՝ թուրք առաջնորդը համոզված է, որ Ուկրաինան և Ռուսաստանը կարող են համաձայնության գալ այս պլանի շուրջ։
«Հնարավո՞ր է համաձայնության գալ այս պլանի շուրջ։ Այո՛, հնարավոր է։ Իրական հարցն այն է, թե ինչպես, և հենց դա էլ պետք է որոշվի։ Համաձայնության կարելի է հասնել, եթե պլանը բավարարի երկու կողմերի օրինական սպասումներն ու անվտանգության կարիքները՝ առանց նոր անկայունություն ստեղծելու», - ասել է Էրդողանը։
Նա հավելեց, որ պատերազմի երկարաժամկետ կարգավորման ճանապարհը կբացվի, «եթե ստեղծվի մի շրջանակ, որը կբավարարի բոլոր կողմերին»։
Հիշեցնենք, որ Ժնևում ԱՄՆ-ն և Ուկրաինան հայտարարեցին Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու «թարմացված և վերանայված» խաղաղության համաձայնագրի մշակման մասին: Ռուբիոն Ժնևում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Թրամփի «խաղաղության ծրագրում» որոշակի փոփոխություններ կկատարվեն:
Ուկրաինան գտնվում է «կրիտիկական վիճակում», - Ստոկհոլմում «Ղրիմի պլատֆորմ» խորհրդարանական գագաթնաժողովում ելույթ ունենալիս հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հավելեց, որ Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ համակարգել է մի շարք քայլեր, որոնք թույլ կտան կարևորագույն հարցերը մնալ բանակցությունների սեղանին ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով բոլոր ուկրաինացի բանտարկյալների, ինչպես նաև Ռուսաստանի կողմից առևանգված քաղաքացիական անձանց և երեխաների լիակատար ազատ արձակմանը։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



