«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի սեփականատերը կասկածվում է փախուստի մեջ
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թաիլանդցի ակտիվիստ Սոնդհի Լիթոնգկուլը կարծում է, որ JKN Global Group ընկերության սեփականատերը, որը կազմակերպում է «Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթը, փախուստի է դիմել, հայտնում է The Thaiger-ը։
JKN Global Group-ը թաիլանդական ընկերություն է, որը պատկանում է տրանսգենդեր կին Ջակկապոնգ Ջակրաջուտատիպին։ 2022 թվականին այն ձեռք է բերել «Միսս Տիեզերք» մրցույթը 20 միլիոն դոլարով։ Մեկ տարի անց ընկերությունը չի կարողացել վճարել 12 միլիոն դոլարի վարկը և սնանկացել է։
2023 թվականի հոկտեմբերին Ջակրաջուտատիպը գաղտնի վաճառել է JKN Global Group-ի 50 տոկոս բաժնեմասը մեքսիկացի ձեռնարկատեր Ռաուլ Ռոչա Կանտուին: Երբ գործարքը հրապարակվեց, ԱՄՆ Արժեթղթերի և Բորսաների Հանձնաժողովը մեղադրեց Ջակրաջուտատիպին տեղեկատվությունը թաքցնելու մեջ։
Սոնդհի Լիթոնգկուլի խոսքով՝ դատական հայցերի պատճառով Ջակրաջուտատիպը չի կարողացել մնալ Թաիլանդում: Նրա պնդմամբ՝ Ջակրաջուտատիպը ներդրողներից ստացած վեց միլիարդ բատը վերածել է կրիպտոարժույթի, Ռաուլ Ռոչա Կանտուի օգնությամբ ստացել է Մեքսիկայի քաղաքացիություն և այժմ թաքնվում է Մեքսիկայում:
Հետևեք մեզ՝ այստեղ



