Yerevan, 15.April.2026,
00
:
00
BREAKING


Դարավոր ավանդույթներ՝ միայն ներքին սպառման համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի թե շատերը գիտեն ամոթալի միջադեպի մասին, երբ ֆրանսիացի համտեսողները փորձում էին տարբերակել կալիֆորնիական և ֆրանսիական գինիները: Վերջերս նույն պատմությունը կրկնվել է, բայց այս անգամ՝ կապված չինական գինիների հետ. մասնագետները դրանք շփոթել էին ֆրանսիականի հետ: Սա ցույց է տալիս, որ Չինաստանում գինու արդյունաբերությունը զարգանում է արագ տեմպերով։

Իսկ ամեն ինչ սկսվել է ավելի քան 5000 տարի առաջ: Շանդոնգ նահանգում հնագետները հայտնաբերել են կավե անոթներ, որոնք ապացուցում են, որ Չինաստանում գինի են արտադրել դեռևս այդ ժամանակներից: Ավելին, կան նաև պահպանված գրառումներ, որոնք ցույց են տալիս, որ չինացիները խաղող են աճեցրել և գինի են պատրաստել առնվազն 4000 տարի առաջ։

Հեբեյ նահանգում պեղումների արդյունքում հայտնաբերվել են գինու բազմաթիվ կճուճներ, որոնցից մի քանիսը նույնիսկ պարունակում էին խմիչքի մնացորդներ, որոնք համարվում են մոտավորապես 2300 տարի առաջվա: Որոշ աղբյուրների համաձայն, մոտավորապես նույն ժամանակ Չժեցզյան նահանգում սկսել են դեղին գինի արտադրել բրնձից, սորգոյից կամ ցորենից: Ըստ երևույթին, դա մի տեսակ ինքնաթորման նման բան է եղել: Մեր թվարկության առաջին դարերում միայն ազնվականությունը կարող էր իրեն թույլ տալ իսկական խաղողի գինի: Ըստ տարեգրությունների, Հին Չինաստանում այդ ալկոհոլային խմիչքի մեկ չափաբաժինը այնքան թանկ էր, որ կարելի էր դրանով նահանգապետի պաշտոն գնել։ Ի դեպ, այդ խմիչքի արտադրության տեխնոլոգիան երկիր է եկել Ֆերգանայի հովտից, որը գյուղատնտեսության ամենահին կենտրոններից մեկն էր։ Գինեգործության մասին հիշատակող փաստաթղթերը նույնպես պահպանվել են, որոնք թվագրվում են 674 թվականով։ Այդ հին ժամանակներից սկսած երկրում պահպանվել են խաղողի բազմաթիվ յուրահատուկ տեսակներ։ Դրանցից ամենահայտնիներն են՝ «բյուրեղյան», «մանուշակագույնը» և «Յուննանի խաղողը»։ «Լոնգ Յանգը», «Հոնգ Ջիսինգը» և «Նյունայը» մշակվել են մի փոքր ավելի ուշ։ Սակայն վերջին տարիներին, ինչպես և ամբողջ աշխարհում, արդյունաբերական գինու արտադրության համար օգտագործվում են եվրոպական ամենատարածված տեսակները, օրինակ՝ «Մուսկատը» և «Կաբերնե Սովինյոնը»։ Ավելին, ժամանակակից Չինաստանում խաղողի այգիների մշակման տեխնիկան և խաղողի գինու արտադրության տեխնոլոգիան եկել են հենց Եվրոպայից։ Ժամանակակից գինեգործության սկիզբն է համարվում է 1892 թվականը, երբ ոմն Չժան Բիշի Շանդունի Յանտայում բացել է փոքրիկ գինեգործարան, որը հիմնված էր եվրոպական ավանդույթների վրա։

Հին ժամանակներից ի վեր չինական ալկոհոլային խմիչքները դասակարգվել են հետևյալ կերպ. բոլորը նշանակվում են «ջիու» հիերոգլիֆով, սակայն «շաոսինջիուն» բրնձի գինին է, «մաոտայջիուն»՝ բրնձի թունդ լիկյորը, «էրգուոտուն»՝ տեղական հացահատիկներից պատրաստված էժան թունդ լիկյորը, «պուտայջիուն»՝ խաղողի գինին, իսկ «պիջիուն»՝ գարեջուրը։ Չինաստանում ներկայում գինեգործությունը արագ է զարգանում, սակայն չինական գինին հասանելի չէ երկրի սահմաններից դուրս, քանի որ, չնայած Չինաստանը գինու արտադրության ոլորտում աշխարհի տասը առաջատար երկրներից մեկն է, այն չի բավարարում անգամ ներքին շուկայի կարիքները, և այդ խմիչքի մոտ 25 %-ը ներմուծվում է արտերկրից։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development