Ազատվեք ճյուղավորված մազերից առանց դրանք կտրելու՝ ընդամենը 2 բաղադրիչի օգնությամբ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Մազերի կանոնավոր հարդարումը կարող է նրանց մեծ վնաս հասցնել։ Վարսահարդարիչները, մազերի համար նախատեսված արդուկները մազերի ծայրերի ճյուղավորման հիմնական պատճառներն են։ Բացի այդ մազերը վնասում են նաև քիմիական ներկերը։
Եթե Ձեր մազերը ճյուղավորված են ու փխրուն, ապա կարելի է հեշտությամբ վերականգնել որակը՝ կիրառելով պարզ մեթոդները։
1․ Մազերը սանրել զգուշորեն։ Բաժանել այն 2 հատվածի և հյուսել։ Խառնել հավասարաչափ քանակությամբ դեղձի կորիզի յուղ և վիտամին E յուղ ու բամբակի օգնությամբ այն քսել մազերի երկայնքով։ Պահել 2-4 ժամ, հյուսերը քանդել և լվանալ սովորական ձևով։
2․ Հավասարաչափ քանակությամբ խառնել մազերի կոնդիցիոներ և մեղր։ Խառնուրդը քսել լվացած, մի փոքր խոնավ մազերին՝ մազերի կեսից դեպի ծայրեր։ Մազերը հավաքել, գլխին դնել պլաստիկ գլխարկ, վրայից փաթաթել սրբիչ։ Պահել 1-2 ժամ, ապա լվանալ շամպունով։
Կատարել այս պրոցեդուրաներն ամիսը 1 կամ 2 անգամ։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



