Բոլոր խոշորացված համայնքներում կկառուցվեն առնվազն 25 մետրանոց լողավազաններ
VIDEOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլին, որին մասնակցել է 128 դպրոցական:
Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբում՝ 3-6-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ (8-12 տարեկան) և 7-12-րդ դասարաններ՝ 2008-2013 թվականներին ծնված աշակերտներ (13-17 տարեկան): Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը. յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ: Այս փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցել են համապատասխանաբար 8x50 մետր և 8x100 մետր փոխանցումալող և ազատ ոճ մրցաձևերում՝ խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա):
Եզրափակիչ փուլից հետո, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել հաղթողներին և հաջողություն մաղթել: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բոլոր մարզերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման կարևորության մասին և ընդգծել, որ արդեն կա քաղաքական որոշում, որ բոլոր խոշորացված համայնքներում առնվազն 25 մետրանոց լողավազան պետք է լինի:
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ՝ այստեղ



