Ողբերգական վթար․ կա 1 զոհ և 2 վիրավոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 22-ին, ժամը 22։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ անցել կամրջի արգելապատնեշը։ Ավտոմեքենաներից առկա է գազի և վառելիքաքսուքային նյութերի արտահոսք։
«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ տուժածներից մեկը մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Հետևեք մեզ՝ այստեղ



