ՀայաՔվեի վարչության անդամներն այսօր այցելեցին Ալավերդի․ Հրայր Կամենդատյան
BLOGՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաքվեի վարչության անդամներ Մենուա Սողոմոնյանը, Վահե Դարբինյանը և Հրայր Կամենդատյանը այսօր այցելեցին Ալավերդի։ Քաղաքում տեղակայված Հայաքվե միավորման գրասենյակում հյուընկալեցինք տեղի տարեցներին։ Հիմնականում զրույց է եղել կենսաթոշակների բարձրացման մեր արշավի, դրա նպատակների, հանրագրի ստորագրահավաքի վերաբերյալ։
Աշխույժ քննարկման, ծավալված մտքերի փոխանակման, շահագրգիռ մտքերի բարձրաձայնման ընթացքում, տեղի տարեցները միահամուռ աջակցություն հայտնեցին Հայաքվե միավորման նախաձեռնած հանրագրի ստորագրահավաքի գաղափարին։ Կենսաթոշակառուները խնդրեցին լուծումներ գտնել նաև հատկապես դեղերի գների կարգավորման գործընթացում, քանի որ սուղ թոշակները չեն բավարարում անընդհատ աճող գներին։ Հանդիպման ավարտին ներկաները հույս հայտնեցին, որ եկող ընտրական տարվա փոփոխություններից հետո կլինեն նոր մարդասեր, պարկեշտ, հայրենասեր, տեխնոկրատ, պրոֆեսիոնալներ, որոնք կծառայեն ժողովրդին և կբարձրացնեն թոշակները և նպաստները։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



