«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հաղթական էր` 4:0 (տեսանյութ)
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։
Կատալոնական թիմն առաջին հանդիպումն անցկացրեց «Կամպ Նոու» ստադիոնում վերակառուցումից հետո։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, աչքի ընկան նաեւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։
«Բարսելոնան» 31 միավորով հավասարվեց առաջատար «Ռեալին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկը» 8-րդն է՝ 17 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 4:0 (տեսանյութ)
Ռոբերտ Լեւանդովսկի, 4, Ֆերան Տորես, 45+3, 90, Ֆերմին Լոպես Մարտին, 48
Հեռացում՝ Օյան Սանսետ («Աթլետիկ Բիլբաո»), 54
Հետևեք մեզ՝ այստեղ



