Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանից մինչև ԱՄԷ․ Իրանը շրջապատված է ավելի առաջադեմ ռազմաօդային ուժերով

INTERNATIONAL NEWS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի հնացած ռազմաօդային ուժերը գրեթե անզոր գտնվեցին Իսրայելի դեմ։ Ինչ վերաբերում է Իրանի մոտակա հարևաններին, ապա երկրների մեծ մասն արդեն ստեղծել է կամ ստեղծում է ավելի ժամանակակից կործանիչներով համալրված ՌՕՈւ, ինչն ընդգծում է իր ռազմաօդային ուժերն արդիականացնելու Թեհրանի խիստ անհրաժեշտությունը։ Այս մասին գրում է Forbes-ը։

Ադրբեջանը նոյեմբերի 8-ին ցուցադրեց իր նոր JF-17C Block III կործանիչները, որոնք վերջերս ձեռք է բերել Պակիստանից։ Բաքուն պատվիրել է 40 նման ժամանակակից կործանիչ, որոնք օժտված են բազմաթիվ առաջադեմ գործառույթներով, այդ թվում՝ փուլավորված անտենային ցանցով ռադարներով։ Նորագույն JF-17-ը կարող է նաև ուղիղ տեսանելիության սահմաններից դուրս արձակել չինական «օդ-օդ» դասի PL-15E հրթիռներ՝ նույն այն հրթիռները, որոնցով Պակիստանը մայիսին Հնդկաստանի հետ տեղի ունեցած մարտական բախումների ժամանակ խոցել էր առնվազն մեկ ֆրանսիական արտադրության «Դասո Ռաֆալ» ինքնաթիռ։

Իրանի ամենաառաջադեմ կործանիչները մնում են 1970-ականներին ձեռք բերված ամերիկյան «Գրուման» F-14A Tomcat-ները։ Թեհրանը մինչև 1979 թվականի հեղափոխությունը ստացել էր 79 ինքնաթիռ, և դրանցից առնվազն մի քանի տասնյակը շահագործվում է մինչ օրս։ F-14-ը՝ իր ժամանակի առաջադեմ ինքնաթիռը, որը համալրված է AWG-9 ռադարով և AIM-54 Phoenix («Ֆենիքս») հրթիռով, պիոներ դարձավ ուղիղ տեսանելիության սահմաններից դուրս օդային պատերազմ վարելու գործում։ AIM-54-ը կարող է խոցել օդային թիրախները մինչև 160 կիլոմետր հեռավորության վրա։ Իրանը ստեղծել է «Ֆենիքս»-ի մոդիֆիկացիան՝ «Ֆակուր-90» անվանումով։

Սակայն այս հրթիռներից ոչ մեկը չունի PL-15E-ի ենթադրյալ 120 մղոն թռիչքի հեռահարությունը։ Թեև հոդվածը գրելու պահին չկա որևէ տեղեկություն, որ Ադրբեջանն ունի կամ ձեռք կբերի PL-15E, դա անակնկալ չէր լինի։ Ի վերջո, Բաքուն վերջերս Չինաստանից ստացել է HQ-9BE ցամաքային ռազմավարական զենիթահրթիռային համալիրներ։

Իրանի արևմուտքում Թուրքիան նույնպես նոր գործարք է կնքել «Եվրոֆայթեր Թայֆուն» (Eurofighter Typhoon) սերիա 3A և 4-ի 44 կործանիչի մատակարարման վերաբերյալ։ Անկարան 4,5 սերնդի՝ ակտիվ փուլավորված անտենային ցանցով ժամանակակից ռադարներով համալրված այդ կործանիչների համար ձեռք կբերի նաև «Մետեոր» հրթիռներ, որոնց հեռահարությունը գերազանցում է 120 մղոնը։ Թուրքիան հույս ունի նաև մոտ ապագայում ձեռք բերել հինգերորդ սերնդի «Լոքհիդ Մարտին» F-35 Lightning II 40 քիչ նկատելի հարվածային կործանիչ և մշակում է սեփական TF Kaan քիչ նկատելի կործանիչը։

Սաուդյան Արաբիան նույնպես հույս ունի ձեռք բերել F-35: Իր ազդեցիկ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի՝ Սպիտակ տուն կատարելիք այցին ընդառաջ հաղորդումներ եղան, որ Էր Ռիադը ցանկանում է գնել 48 նման քիչ նկատելի կործանիչ։ Սա զգալիորեն կուժեղացնի Սաուդյան Արաբիայի՝ առանց այդ էլ տպավորիչ ռազմաօդային ուժերը, որոնք արդեն շահագործում են արևմտյան արտադրության 4,5 սերնդի մի քանի ժամանակակից ինքնաթիռ։

Վերջին տասնամյակում հարևան Քաթարը նույնպես կուտակել է կործանիչների մեծ պարկ՝ արևմտյան արտադրության 4,5 սերնդի մոտ 100 ինքնաթիռ՝ երեք տեսակի՝ «Եվրոֆայթեր», «Ռաֆալ» և ամերիկյան կատարելագործված «Բոինգ» F-15QA:

Արաբական Միացյալ Էմիրությունները դարձավ առաջին երկիրը, որը ձեռք բերեց ավելի ժամանակակից F-16 կործանիչներ, քան 2000-ականներին ԱՄՆ ՌՕՈւ-ի սպառազինության մեջ եղածները։ Թեև Աբու Դաբին կասեցրել էր 50 F-35-ի մատակարարման նախորդ գործարքը, որը կնքվել էր Թրամփի նախագահության առաջին ժամկետի վերջում, 2021-ի վերջին Ֆրանսիայից պատվիրեց 80 «Ռաֆալ» F4 բազմաֆունկցիոնալ կործանիչ։ Այս ֆրանսիական ինքնաթիռները կհամալրվեն «Մետեոր» հրթիռներով և ժամանակակից այլ զինամթերքով։ Այս գործարքն ինքնին համադրելի է 50 տարի առաջ Իրանի կողմից F-14A-ների նշանակալի ձեռքբերման հետ։

Հայաստանը նույնպես վաղուց բարեկամական հարաբերություններ է պահպանում Իրանի հետ, և բացի Սու-25-ներից, Երևանն ունի միայն չորս ժամանակակից Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչ։

Իրանի կողմից Սու-35-ների ձեռքբերումը դժվար թե փոխի ռազմաօդային ուժերի հավասարակշռությունը Պարսից ծոցում կամ Իսրայելի ՌՕՈւ-ի նկատմամբ։ Ավելին, Թեհրանի անմիջական հարևանությամբ 4,5 և 5-րդ սերունդների կործանիչների լայնածավալ գնումները թույլ են տալիս ենթադրել, որ 48 հատ Սու-35-ը այն նվազագույնն է, որն անհրաժեշտ է Իրանի ՌՕՈւ-ին՝ լիակատար փոքրամասնության մեջ չհայտնվելու և սպառազինությամբ նրանց չզիջելու համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation