Բրազիլի նախկին նախագահ Բոլսոնարուն է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն նախնական ձերբակալության է ենթարկվել տեղական ոստիկանության կողմից, հաղորդել է Globo թերթը։
«Ձերբակալությունը կանխարգելիչ միջոցառում է և իրականացվել է դաշնային ոստիկանության պահանջով»,- նշել է թերթը։
Globo-ն, հղում անելով իրավապահ մարմինների հայտարարությանը, հաղորդել է, որ նախկին նախագահը, որը տնային կալանքի տակ է օգոստոսի 4-ից, ձերբակալվել է դատարանի որոշման համաձայն։
Այս միջոցառումը կապված է նախկին նախագահի որդու՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի՝ ուրբաթ օրը հորն աջակցելու հանրահավաքի կոչի հետ։
Սեպտեմբերի սկզբին Բրազիլիայի Գերագույն դատարանը 70-ամյա Ժաիր Բոլսոնարուին մեղավոր էր ճանաչել պետական հեղաշրջման դավադրության համար ու դատապարտել նրան 27 տարի և երեք ամիս ազատազրկման։ Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը դատապարտվում է ժողովրդավարության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Նախկին նախագահը դատապարտվել է 7 այլ բարձրաստիճան մեղադրյալների հետ միասին։
Նրանք մեղավոր են ճանաչվել հինգ հանցագործությունների համար՝ զինված հանցավոր կազմակերպություն, իրավունքի գերակայության ժողովրդավարական սկզբունքի բռնի ոչնչացման փորձ, պետական հեղաշրջում, բռնություն ու պետական սեփականությանը լուրջ սպառնալիք համարվող վնաս և մշակութային ժառանգության վայրերին վնաս հասցնելը։
Հետևեք մեզ՝ այստեղ



